Կոմոնդոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմոնդոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Տեսակ Կոմոնդոր
Լատիներեն անվանում
Komondor
Հոմանիշներ
  • Hungarian Komondor
  • Hungarian Sheepdog
  • Mop Dog


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կոմոնդոր (հունգարական հովվաշուն), հովվաշների ցեղատեսակ։ Նրա չափսերը տեսողական առումով մեծանում են իր մորթու հաշվին։ Կոմոնդորը լավ հարմարեցված է հովվի աշխատանքին․ նրանից գիշատիչի հոտ չի գալիս և իր մորթու շնորհիվ կարողանում է թաքնվել ոչխարների հոտի մեջ։

Կոմոնդորները ունեն թեթև ոսկորներ, այդ պատճառով բավականին թեթև է իր չափերի այլ շներից։

Արտաքինը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմոնդորը համարվում է ամենախոշոր շներից աշխարհում, վզակոթի երկարությունը արուների մոտ կազմում է 80 սմ, իսկ երկար սպիտակ մորթին դարձնում է շանը ավելի զանգվածային և տպավորիչ։

Երիտասարդ տարիքում (մինչև երկուտարեկան) կոմոնդորի բուրդը դեռ պարանների հյուսված չէ։ Սկզբում այն փափուկ է և ալիքավոր, տարիքի ընթացքում դառնում է գանգուր, և հետո նոր առաջանում են հյուսված պարանները։ Հունգարական հովվաշան մորթին աճում է ամբողջ կյանքի ընթացքում և ծերության ժամանակ հասնում է գետնին։ Այդ տարիքում նրա մորթին կշռում է յոթ կիլոգրամ և կազմված է 2000 հյուսված պարաններից։

Կոմոնդորները նախաբուրդ չունեն, միայն աղվամազ, որը թափվում է երկու տարին մեկ։

Կոմոնդորները աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմոնդորների համաշխարհային տարածումը սկսվել է հունգարական «KARCAGPUSZTAI» կենդանուց և իր տիրոջից՝ Յոզեֆ Բուկովսկիից։ Նա պահել է շատ առողջ և գեղեցիկ շներ, և նրա շնորհիվ հունգարական հովվաշունը տարածվել է ամբողջ Եվրոպայում։ 1994 թվականին Յոզեֆը մահացել է։ Հիմա նրա գործը շարունակում է նրա աղջիկը։

Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո հուգարական հովվաշները գրեթե ոչնչացման եզրին էին, և Ամերիկան օգնեց Հուգարիային վերականգնել տեսակը, և նույնիսկ հայտնվեց իրենց՝ կոմոնդորի ամերիկական տեսակը։

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում այս ցեղատեսակով շատ լուրջ են զբաղվում։ Այս կենդանիներին պահում են Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Նիժնի Տագիլում և այլ քաղաքներում։ Ընդհանուր առմամբ այս շների թիվը Ռուսաստանում 500 է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pal Sarkany, Imre Ocsag «DOGS of Hungari», Corvina Press.
  2. «Kutya» ամսագիր № 09/1999.
  3. Ջոյ Լեվի «Կոմոնդոր».
  4. Ամսագիր «Ընկեր» շների սիրահարների համար, № հուլիս 7, 2003 թվական
  5. Ամսագիր «Ընկեր» շների սիրահարների համար, № հունիսի 6 2004 թվական
  6. Ամսագիր «Ընկեր» շների սիրահարների համար, № սեպտեմբերի 9, 2005 թվական
  7. Ամմսագիր «Komondor News MASKC» № 2 2006 թվական.
  8. Ամսագիր «Շների աշխարհ» 2006 թվականի հունիս
  9. Ջուլիետա Մեյ «Ամեն ինչ շների հայտնի ցեղատեսակների մասին»
  10. Նայմանովա — Գումպալ «Շների ցեղատեսակների ատլաս»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմոնդոր» հոդվածին։