Կողթի ցեմենտի գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կողթի ցեմենտի գործարան
ՏեսակԳործարան
Երկիր Ադրբեջան

Կողթի ցեմենտի գործարան, կամ Ղազախի ցեմենտի գործարան (ադրբ.՝ Qazax Sement Zavodu), Ադրբեջանական Հանրապետության Կողթի շրջանի Գագաշեն գյուղի մոտակայքում գտնվող ցեմենտի գործարան։ Տարեկան արտադրում է մեկ միլիոն տոննա ցեմենտ և հանդիսանում է երկրի խոշորագույն ցեմենտ արտադրող կազմակերպություններից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարանի կառուցումը սկսվել է 2010 թվականի մարտին, իսկ 2013 թվականի ապրիլից սկսվել է ցեմենտի արտադրությունը։ Կլինկերի արտադրության գիծը գործարկվել է 2014 թվականի օգոստոսին[1]։

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարանը արտադրում է սուլֆատակայուն ցեմենտ և այլ նմանատիպ նյութեր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]