Կոլովոզ
Գյուղ | ||
---|---|---|
Կոլովոզ | ||
ալբ․՝ Kollovozi | ||
Երկիր | Ալբանիա | |
Գավառ | Կուկասի գավառ | |
Շրջան | Կուկասի շրջան | |
Համայնք | համայնք | |
ԲԾՄ | 1 528[1] մ | |
Խոսվող լեզուներ | ալբաներեն | |
Ազգային կազմ | ալբանացիներ | |
Կրոնական կազմ | մուսուլմաններ | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Հեռախոսային կոդ | (+355) 24 | |
Ավտոմոբիլային կոդ | KU | |
| ||
Կոլովոզ (ալբ․՝ Kollovozi), գյուղ հյուսիսարևելյան Ալբանիայում։ Ընդգրկված է Կուկասի գավառի Շիշտևաց համայնքի կազմում։ Տեղակայված է Գորա պատմական նահանգի՝ Ալբանիային պատկանող տարածքում, որի բնակչության հիմնական մասը կազմում են հարավսլավոնական էթնիկական խմբերի մուսալմանացված ներկայացուցիչները՝ գորացիները։ Մինչ 20-րդ դարի սկիզբը Կոլովոզում ևս բնակվում է գորացիներ, սակայն ներկայումս նրա բնակչության մեծամասնությունը կազմում են ալբանացիները[2]։
Կոլովոզ գյուղին առավել մոտ տեղակայված բնակավայրերից են գորական Օրեշեկ և ալբանական Շտրեզե ու Տոպոյան գյուղերը։ Օրեշեկը տեղակայված է Կոլովոզի հյուսիսարևելյան, Շտրեզեն՝ հարավային, իսկ Տոպոյանը՝ հարավարևելյան կողմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1916 թվականին դեպի Մակեդոնիա ու Պոմորավյե կատարած գիտարշավի ժամանակ Կոլովոզ է այցելել բուլղարացի լեզվաբան Ստեֆան Մլադենովը։ Նա նշում է, որ Կոլովոզի բնակիչների մոտ դեռ պահպանվում են գորաական բարբառները (ավագ սերնդի մոտ), սակայն բնակչության մեծ մասը հիմնականում խոսում է ալբաներեն. նախապես գորաական եղած գյուղը, Ստեֆան Մլադենովի կարծիքով, արդեն դարձել էր ալբանական[2]։
Ալբանիայում բուլղարական եկեղեցական դպրոցների գլխավոր համակարգող-կազմակերպիչ Սրեբրեն Պոպետրովի՝ 1930 թվականին կազմված զեկույցի համաձայն՝ Կոլովոզ գյուղում կար շուրջ 40 տուն[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kollovoz, Albania Page» (անգլերեն). Falling Rain Genomics. 1996—2010.
- ↑ 2,0 2,1 Младенов С. Пътешествие из Македония и Поморавия // Научна експедиция в Македония и Поморавието 1916. — София: Военноиздателски комплекс «Св. Георги Победоносец», Университетско издателство «Св. Климент Охридски», 1993. — P. 184.
- ↑ Поппетров С. Поверителен рапорт №54(բուլղ.). — Տիրանա