Կոդոր (վրաց.՝ კოდორი; աբխ.՝ Кәыдры), գետ Աբխազիայում։ Երկարությունը 80 կմ է, ավազանը՝ 2030 կմ2։ Կազմվում է Սակենի և Գվանդրա գետերի միախառնումից։ Հոսում է նեղ կիրճով, գետաբերանից 25 կմ վեր դուրս է գալիս դաշտավայր և Սև ծովը թափվելիս գոյացնում դելտա։ Սնումը խառն է, առավելապես անձրևային։ Լաստառաքելի է։