Կլառնետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլառնետ
Տեսակերաժշտական գործիքի տեսակ և երաժշտական գործիքների դաս
Որակավորումվերադաշնակող երաժշտական գործիքներ և single clarinets with cylindrical bore, with fingerholes?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ422.211.2-71
ՀնարողJohann Christoph Denner?[1][2][3][…]
Ձայնանմուշ
Բելգիացի կլառնետահար Գյուստավ Լանգենուս, 1917 թվական

Կլառնետ (իտալ.՝ clarinetto, լատին․՝ clarus - պարզ հնչյուն), փայտե փողայինների ընտանիքի երաժշտական գործիք։ Ստեղծվել է շալյումոյից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմված է եռամաս փողից (590-680 մմ) և կտուցաձև ծվանից, որի վրա ամրացված է եղեգնյա պիպիչը։ Ժամանակակից կլառնետն ունի մոտ 20 կափույր և 7 անցք։ Կլառնետները լինում են տարբեր լարվածքի, առավել օգտագործվում են սի-բեմոլ և լյա կլառնետները։

Կլառնետը ստեղծվել է 1700 ական թվականներին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, որոշ պատմական աղբյուրների վկայությամբ գործիքի ստեղծման տարեթիվ է նշվում 1690 թվականը, իսկ այլ հետազոտողների վկայությամբ կլառների ստեղծման տարեթիվ է համարվում 1710 թվականը։

Կլառնետի ստեղծողն է  համարվում  Յոհան Քրիստոֆ Դենները ։

Յոհանը զբաղվում է Ֆրանսիական Շալյումո գործիքի կատարելագործմամբ ։ Բարելավելով հին գործիքը՝ Յոհանը գորշիքի հետևի մասում ավելացնում է փական , որի շնորհիվ հնարավոր է դառնում  անցնել երկրորդ օկտավային։Դրանով էլ Կլառնետը տարբերվում է Շալյումոյից։

Հետագա զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլառնետ
դիապազոն

Հետագայում , 1760 թվականին, ավստրիացի վարպետ Պաուրը առկա 2 փականներին ավելացրեց 3-րդ փականը, բելգիացի վարպետ Ռոտենբուրգը ՝ 4-րդը, անգլիացի Ջոն Հեյլը 1785 թվականին ավելացրեց 5-րդ , իսկ մոտավորապես  1790 թվականին ֆրանսիացի կոմպոզիտոր և կլառնետահար Ժան Քսավիե Լեֆևրը ստեղծեց արդեն ներկայիս կլարնետի օրինակը՝ 6 փականով։Փողային նվագարանների շարքում Կլառնետն եւնի իր ուրույն տեղը՝ շնորհիվ իր ձայնային տվյալների

Կլառնետը ավելի հայտնի դարձավ հատկապես  18-րդ դարի կեսերից, երբ սկսեցին գրվել ստեղծագործություններ Կլառնետի համար։

Կլառնետի դիզայնի և կատարելագործման վրա աշխատել են նաև Ադոլֆ Սաքսը՝ Սաքոֆոնի գյուտարարը և Յուջին Ալբերտը։

Կլառնետների համար օգտագործվել են  փայտի որոշ տեսակներ, մետաղներ, Էբոնիտ։

Էբոնիտե կլառնետները ավելի քիչ  զգայուն են ջերմության և խոնավության նկատմամբ, ավելի մատչելի են։

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարատեսակներն են՝ փոքր կլառնետ, ալտային կամ տենորային կլառնետ (հայտնի է բասետհոռն անվանումով), բաս-կլառնետ, կոնտրաբասային կլառնետ։

Կլառնետը բաղկացած է 5 առանձին մասերից։

Կիրառություն և տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 ական թվականներին Կլառնետը համարվում էր ջազի լավագույն նվագարաններից մեկը։

Կլառնետն այսօր էլ լայն տարածում ունի աշխարհի մի շարք երկրներում, մասնավորապես  ասիական մի շարք երկրներում, հարավային ամերիկայում, Բալկաններում։

Կլարնետը տարածված է նաև կովկասյան ժողովուրդների մոտ։

Հայաստանում այն ունի մեծ ճանաչում։ Հայտնի հայ կլառնետահարներից են Աբգար Մուրադյանը, Եղիշ Մանուկյանը, Վաչե Հովսեփյանը, Հովհաննես Վարդանյանը և այլք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Риман Г. Кларнет (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 632—633.
  2. Соловьев Н. Кларнет (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XV. — С. 297.
  3. Риман Г. Деннер (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 453.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • F. Blume (Hrsg.)։ Die Musik in Geschichte und Gegenwart (MGG). Bd 7. Artikel „Klarinette“. Bärenreiter, Kassel 1989, ISBN 3-423-05913-3.
  • Oskar Roll։ Die Klarinette. Bärenreiter, Kassel 1965, ISBN 3-7618-0086-X.
  • Jack Brymer։ Die Klarinette. Fischer Taschenbuch, Frankfurt am Main 1983, ISBN 3-596-22986-3.
  • Kurt Birsak։ Die Klarinette. Eine Kulturgeschichte. Verlag Obermayer, Buchloe 1992, ISBN 3-9800919-8-8.
  • Günter Dullat։ Klarinetten. Grundzüge ihrer Entwicklung. Verlag Erwin Bochinsky, Frankfurt am Main 2001, ISBN 3-923639-44-9.
  • Eugen Brixel։ Die Klarinette und das Saxophon. Schriftenreihe für Jungmusiker. Heft 1. Musikverlag Stefan Reischel, Oberneunkirchen Öst 1983.
  • Gerhard Krassnitzer։ Multiphonics für Klarinette mit deutschem System und andere zeitgenössische Spieltechniken. Edition Ebenos, Aachen 2002.
  • Conny Restle, Heike Fricke։ Faszination Klarinette. Prestel Verlag, München 2004, ISBN 3-7913-3180-9.
  • Peter Ninaus։ Die Grifflogik der Klarinette. Grin Verlag, München 2009, ISBN 978-3-640-40823-8.
  • Peter Ninaus։ Voraussetzungen für den Bläserunterricht am Beispiel der Klarinette. Grin Verlag, München 2009, ISBN 978-3-638-67545-1.
  • Erich Valentin, Handbuch der Musikinstrumentenkunde. Gustav-Bosse-Verlag, Regensburg 2004, ISBN 3-7649-2003-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլառնետ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 473