Կլաուս Գյասուլյա
Քաղաքացիությունը | Ալբանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 14, 1989[1][2] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Տիրանա, Ալբանիա | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կլաուս Գյասուլյա (դեկտեմբերի 14, 1989[1][2], Տիրանա, Ալբանիա, ալբանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հանդես է գալիս Դարմշտադտ ակումբում և Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2020-21 մրցաշրջանից առաջ Գյասուլյան «Պադերբորն 07»-ից տեղափոխվել է «Համբուրգեր»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[4]։ Լիգայի առաջին երկու խաղերում գլխավոր մարզիչ Դանիել Թիունը նրան կիսապաշտպանությունում է դասել՝ Ամադու Օնանայի կողքին։ Մրցաշրջանի երկրորդ լիգայի խաղում իր նախկին «Պադերբորնի» դեմ խաղում (4–3), Գյասուլյան անհատական սխալների պատճառով երկու գոլ է բաց թողել մի քանի րոպեի ընթացքում[5]։ Հաջորդ յոթ հանդիպումներում նա միայն փոխարինման է դուրս եկել։ Դեկտեմբերին Գյասուլյան վերադարձել է մեկնարկային կազմ, սակայն մարզումների ընթացքում ծնկի վնասվածք է ստացել։ Ապաքինվելուց հետո նա մարզադաշտ է դուրս եկել 2021 թվականի մարտի 12-ին[6][7]։
2024 թվականի մայիսի 12-ին «Դարմշտադ 98»-ը հայտարարել է, որ Կլաուս Գյասուլյա և մի քանի այլ խաղացողներ այս մրցաշրջանից հետո կլքեն ակումբը[8]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյասուլյան Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2019 թվականի սեպտեմբերի 7-ին Եվրո-2020-ի ընտրական փուլի Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։ Նա 53-րդ րոպեին փոխարինել է Իլբեր Ռամադանին[9]։
Գյասուլյան ընդգրկվել է Ալբանիայի Եվրո 2024-ի հայտացուցակում։ Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ նա փոխարինման է դուրս եկել և ինքնագոլ խփել 76-րդ րոպեին՝ առաջ մղելով Խորվաթիային 2-1 հաշվով։ 95-րդ րոպեին նա դարձել է գոլի հեղինակ և հավասարեցրել հաշիվը։ Սա Գյասուլյային դարձրել է Եվրոպայի առաջնության պատմության մեջ առաջին փոխարինողը, որը նույն խաղում և՛ գոլ, և՛ ինքնագոլի հեղինակ է դարձել։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյասուլյան ծնվել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում և մեծացել Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում։ Նա ունի և՛ Ալբանիայի, և՛ Գերմանիայի քաղաքացիություն</ref>[10] ։ Նրա ավագ եղբայրը՝ Յուրգեն Գյասուլյան, հարձակվողական ոճի կիսապաշտպան է, խաղում է «Berliner AK 07» ակումբում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Klaus Gjasula». kicker.de (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «HSV verpflichtet Klaus Gjasula». HSV.de (գերմաներեն). 2020 թ․ հուլիսի 15.
- ↑ «Trotz zweier Gjasula-Fehler: HSV jubelt nach wildem Ritt». kicker (գերմաներեն). 2020 թ․ սեպտեմբերի 28.
- ↑ «Gjasula und Gyamerah verändern die Planspiele». kicker (գերմաներեն). 2021 թ․ հունվարի 1.
- ↑ «Sieg in Überzahl: HSV beendet Abwärtstrend im Spitzenspiel». kicker (գերմաներեն). 2021 թ․ մարտի 12.
- ↑ «Before kick-off SV 98 says goodbye to 15 players» (անգլերեն). SV Darmstadt. 2024 թ․ մայիսի 21.
- ↑ «Iceland v Moldova game report». UEFA. 2019 թ․ սեպտեմբերի 7.
- ↑ Lord Helmchen grätscht sich durch den DFB-Pokal
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Klaus Gjasula at Kicker
|
- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տիրանա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ալբանացի ֆուտբոլիստներ
- Ալբանացիներ
- Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Համբուրգի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Պադերբորնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ