Կիևի ուրվական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիևի ուրվական
ուկրաիներեն՝ Привид Києва
ԶորատեսակՈւկրաինայի ռազմաօդային ուժեր և ռազմա-օդային ուժեր
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ուկրաինական պատերազմ, Կիևի ճակատամարտ (2022) և Կիևի պաշտպանություն

«Կիևի ուրվական» (ուկրաիներեն՝ Привид Києва), քաղաքային լեգենդ[1][2][3][4] ուկրաինացի ռազմական օդաչուի մասին, որը 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-29 ինքնաթիռով, Ուկրաինա ռուսական ներխուժման պահից առաջին 30 ժամվա ընթացքում Կիևի ճակատամարտի ժամանակ, իբր, խոցել է ռուսական վեց ինքնաթիռ[5][6]։ Լեգենդի հիմքում չի ներկայացվել որևէ մանրամասնություն, կամ ապացույց[7], իսկ ռազմական փորձագետները դա անվանել են «թեև հնարավոր, բայց քիչ հավանական»[8]։ Փորձագետները հայտարարել են, որ «Կիևի ուրվականի» նման պատմությունները հանդիսանում են ուկրաինական քարոզչության մի մաս կամ էլ բարոյական ոգու բարձրացմանն ուղղված արշավ։ Ոմանք էլ կարծում են, որ դա միանգամից երկուսի համադրությունն է[9][10][11]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կիևի ուրվականի» կերպարն ուկրաինական լրատվամիջոցներում լայն տարածում է գտել 2022 թվականի փետրվարի վերջին, որոնք նույնիսկ նրան անվանում էին «Իվան Կոժեդուբի ավանդույթները շարունակող», քանի որ կարողացել էր բարձրացնել ուկրաինացիների բարոյական ոգին՝ մարտական գործողությունների պայմաններում[12][13]։ Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն թվիթերյան իր միկրոբլոգում տեղադրել է կործանիչներից մեկի օդաչուներից մեկի լուսանկարը, որն արվել էր 2019 թվականին[14]), պնդելով, թե նա «Կիևի ուրվականն է», որը, Պորոշենկոյի խոսքով, իրական մարդ է եղել[15][16]։

Comrade_Corb անվամբ յութուբյան օգտատերը, որն ի սկզբանե տեղադրել էր տեսագրություն, հայտարարել է, որ կադրերը վերցվել են Digital Combat Simulator World (DCS) համակարգչային խաղից, որը մարտական գործողությունների վերաբերյալ սիմուլյատոր է։ Հեղինակը պնդում էր, որ տեսանյութն արել է «Կիևի ուրվականի» հանդեպ ունեցած իր հարգանքից ելնելով։ Ստացվում է, որ այդ օդաչուի գոյությունը շարունակում է մնալ կասկածելի[2][17]։

2022 թվականի ապրիլի 30-ին Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հերքեց լուրերն այն մասին, որ «Կիևի ուրվականը» 2022 թվականի մարտի 13-ին զոհված օդաչու Ստեփան Տարաբալկան է՝ նշելով, որ «Կիևի ուրվականը» լեգենդ է, մարտավարական ավիացիայի 40-րդ բրիգադի օդաչուների հավաքական կերպարը, որը գործել է Կիևի երկնքում[18][19]։ Ռազմաօդային ուժերի հրամանատարությունը նաև հայտարարել է, որ տեղեկատվական տարածքը չի լցվել ֆեյքերով[20]։ Ուկրաինական իշխանությունները խոստովանել են, որ «Կիևի ուրվականը» առասպել է եղել[21]։ Մինչ այդ համացանցում նաև շշուկներ էին տարածվել այն մասին, որ ոմն Վլադիմիր Աբդոնով հանդիսանում է ուկրաինացի օդաչու, որը խոցել է ռուսական 6 կործանիչ[14]։

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ աղբյուրներ «Կիևի ուրվականին» համարում են քաղաքային լեգենդ կամ ռազմական քարոզչություն, իսկ օդաչուի ենթադրյալ գոյությունը՝ ուկրաինական բնակչության համար բարոյական լուրջ վերելք, որպեսզի ռուսական ներխուժման ժամանակ ամրապնդվի լավատեսությունը[22][23][24]։ Սոցիալական ցանցերում «Կիևի ուրվականի» մասին պատմություններով կիսվում էին նաև ուկրաինացիները[25][26]։ Ոմանք «Կիևի ուրվականին» սկսեցին դիտարկել որպես հավաքական կերպար, որն այլաբանորեն ներկայացնում է ուկրաինական ողջ ավիացիայի գործողությունները[27][28]։

Ինչպես նշում է Task & Purpose պարբերականը, տվյալները, որոնք ներկայացվել են ուկրաինական իշխանությունների կողմից, քիչ մանրամասներ են պարունակում, ինչը նման օդաչուի գոյություն ունենալը քիչ հավանական է դարձնում[1]։ Իր հերթին Urban Legends Reference Pages առցանց պարբերականը, որն զբաղվում է քաղաքային լեգենդների բացահայտմամբ, ևս այս պատմությունը մտացածին է անվանել[29][30]։ The Aviationist առցանց պարբերականը նշում է, որ «Կիևի ուրվականը» «տարօրինակ աղավաղումների օրինակ է<...> պատերազմի քաոսով ուժեղացված»[31]։

Ավստրիացի ավիացիոն պատմաբան Թոմ Քուփերը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ ոչ մի դեպքում չեն ներկայացվել փաստարկներ ոչ ուկրաինական օդանավի, ոչ էլ ռուսական ենթադրյալ հարձակում գործած թռչող ապարատների համարների կամ օդաչուների ազգանունների մասին։ Քուփերը եզրակացություն է արել, որ որևէ օդային հաղթանակ չի հաստատվում փաստացի տվյալներով և օդաչուի գոյությունը «լեգենդ է»։ Նա, որպես օրինակ, բերել է օդային մարտի միակ նկարահանված տեսանյութը, որտեղ ուկրաինական կործանիչը չկառավաչվող հրթիռներով հարձակում է գործում ռուսական ուղղաթիռների վրա[7]։

Պաշտպանական հետազոտությունների միացյալ թագավորական ինստիտուտի փորձագետները իրենց զեկույցում նաև նշել են, որ, չնայած Ուկրաինայի ռազմաօդայինուժերի ինքնաթիռները նկատվել են Կիևի օդային տարածքում պարեկության ժամանակ, սակայն Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռների հետ օդային մարտերի տարբեր կադրերը կեղծ են եղել ու պատրաստվել ավիասիմուլյատորի օգնությամբ[32]։

Նյու Յորքի համալսարանից ինֆորմատիկայի հարցերով մասնագետ Լաուրա Էդելսոնը, որը զբաղվում է քաղաքական հաղորդակցությամբ, նշում է, որ «Կիևի ուրվականը դարձել է ուկրաինացի պաշտոնյաների համար վաղ դաս»։ «Ես կարծում եմ, որ նրանք հրաժարվել են այդպիսի բաներից։ Երբ դուք զրուցում եք Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հետ, ձեզ պետք է, որ ձեզ որպես մարդ ընդունեն, որն արժանի է վստահության։ Այս առասպելական օդաչուի պատմությունը պատմելուց շրջադարձ կատարվեց դեպի սովորական ուկրաինացիների պատմությունները պատմելը»[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Keller, J. (25.02.2022). «'The Ghost of Kyiv' is the first urban legend of Russia's invasion of Ukraine». Task & Purpose (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
  2. 2,0 2,1 I. Van Brugen (2022 թ․ փետրվարի 25). «'Ghost of Kyiv' Ukraine fighter pilot becomes the stuff of legend». Newsweek (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
  3. «The Ghost of Kyiv, Ukraine's urban legend of a hero ace pilot» (անգլերեն). Marca. 25.02.2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
  4. «Heroic 'Ghost of Kyiv' fighter doesn't actually exist, Ukraine admits» (անգլերեն). New York Post. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին. «After several news outlets last week identified the legendary, mysterious hero fighter pilot as a 29-year-old dad recently killed in battle with the Russians, military officials acknowledged Saturday that there was no such person.»
  5. «Ghost of Kyiv: unconfirmed Ukrainian MiG-29 pilot credited with six kills» (անգլերեն). Diario AS. 25.02.2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
  6. «Ukrainians call unidentified fighter pilot 'Ghost of Kiev' after dogfight videos surface». The National (Abu Dhabi). 2022 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին.|archive-url=
  7. 7,0 7,1 Cooper T. (2022 թ․ փետրվարի 25). «Here's why the 'Ghost of Kyiv,' the Ukrainian MiG-29 pilot credited for having shot down 6 Russian jets (2x Su-35s, 1x Su-27, 1x MiG-29M, and 2x Su-25s) is just an Urban Legend». The Aviation Geek Club. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  8. Sandboxx News (2022 թ․ փետրվարի 27). «The Ghost of Kyiv: Did a MiG-29 from Ukraine Kill 6 of Russia's Fighter Jets?». 19FortyFive (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  9. Stuart A. Thompson, Davey Alba (2022 թ․ մարտի 3). «Fact and Mythmaking Blend in Ukraine's Information War». The New York Times (անգլերեն). 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  10. «"Призрак Киева" - это украинская пропаганда или реальный человек? Проверяем». Factcheck.kg. 2022 թ․ հուլիսի 31. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  11. Maya Yang, Nadeem Badshah, Tobi Thomas (2022 թ․ հոկտեմբերի 15). «Russia-Ukraine war live: 'endemic corruption and poor logistics' harming Russian military, says UK – as it happened». The Guardian (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին. «Ukraine's Ministry of Defence has revealed the identity of the "Ghost of Vinnytsia" who had replaced the "Ghost of Kyiv", which turned out to be propaganda, in a Twitter post»{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. Miller, Ch.; Koshiw, I.; Kiehart, P. (2022 թ․ փետրվարի 27). «Stories Of Ukrainian Heroism Are Emerging And Giving The Country Hope». BuzzFeed News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.
  13. D. Miller (2022 թ․ փետրվարի 25). «Who is the 'Ghost of Kyiv'? Tale of Ukrainian fighter pilot trends on social media». Fox 2 Detroit (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
  14. 14,0 14,1 Ines Eisele Faktencheck: Ist der "Geist von Kiew" gefallen?(գերմ.) // Deutsche Welle. — 2022.
  15. «Who is the 'Ghost of Kyiv'? The ace pilot giving hope to Ukrainians». WION (անգլերեն). 2022 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
  16. «Former Ukraine president confirms the 'Ghost of Kyiv' is real» (անգլերեն). Marca. 26.02.2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
  17. Son_of_Fuhre r (2022 թ․ փետրվարի 25). «This is fake. It belongs to Comrade Corb channel, it made with DCS. Share this too, let people know this». r/UkraineWarVideoReport. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.
  18. «Повітряні сили ЗСУ: українські військові не вчаться за кордоном літати на F-16, а «привид Києва» – це легенда» (ուկրաիներեն). Радіо Свобода. 2022 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  19. Heroic «Ghost of Kyiv» fighter doesn’t actually exist, Ukraine admits Արխիվացված 2022-05-02 Wayback Machine(անգլ.)
  20. 20,0 20,1 Morgan Meaker How Ukraine Is Winning the Propaganda War (en-US) // Wired. — 2022. — ISSN 1059-1028.
  21. Lajka, Arijeta (2022 թ․ մայիսի 2). «'A super-hero legend': Ukraine admits 'Ghost of Kyiv' fighter pilot is a myth». The Times of Israel. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  22. Miller, Christopher; Koshiw, Isobel; Kiehart, Pete (2022 թ․ փետրվարի 27). «Stories Of Ukrainian Heroism Are Emerging And Giving The Country Hope». BuzzFeed News. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.
  23. Keller, Jared (2022 թ․ փետրվարի 25). «'The Ghost of Kyiv' is the first urban legend of Russia's invasion of Ukraine». Task & Purpose. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
  24. Bhalla, Abhishek (2022 թ․ փետրվարի 26). «Ghost of Kyiv: A war hero's folklore in Ukraine or propaganda?». India Today. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
  25. Van Brugen, Isabel (2022 թ․ փետրվարի 25). «Who is the Ghost of Kyiv? Ukraine MiG-29 Fighter Pilot Becomes the Stuff of Legend». Newsweek. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
  26. Milmo, Cahal (2022 թ․ փետրվարի 25). «The Ghost of Kyiv: How Ukraine is harnessing the urban legend of a mysterious fighter ace to boost morale». i. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
  27. Crane, Emily (2022 թ․ մարտի 11). «Ukrainian military warns 'Ghost of Kyiv' is 'coming for Russia's soul'». New York Post. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին. «Regardless, the pilot has become a folk hero amid the bloodshed and the term has been adopted to refer to the entire Ukrainian air force.»
  28. LW (2022 թ․ մարտի 12). «'Ghost of Kyiv' returns and threatens that it is 'coming for Russia's soul'». Marca. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին. «As a result, the term by which this pilot has been called has been adopted to name the entire Ukrainian air force.»
  29. E. Gach (26.02.2022). «'Ghost Of Kyiv' Fighter Pilot Blowing Up Russian Aircraft In Trending Clip Actually From Video Game». Kotaku (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
  30. Dan Evon (2022 թ․ փետրվարի 25). «Is This 'Ghost of Kyiv' Video Real?». snopes.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
  31. T. Demerly (2022 թ․ փետրվարի 25). «The 'Ghost of Kyiv', The Missing Mega-Plane, A Rogue Air India flight and a Samurai: Welcome to the Fog of War». The Aviationist (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
  32. J. Bronk, N. Reynolds, J. Watling The Russian Air War and Ukrainian. Requirements for Air Defence / Royal United Services Institute. — London, 2022. — С. 6. — 42 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]