Կիրան և Մանի անունով շունը
Կիրան և Մանի անունով շունը գերմ.՝ Ein Hund namens Money | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Բոդո Շեֆեր |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Հրատարակվել է | սեպտեմբեր 1999 |
Կիրան և Մանի անունով շունը (գերմ.՝ Kira Ein Hund Namens Money), գերմանացի գրող, գործարար և ֆինանսական խորհրդատու Բոդո Շեֆերի գիրքը մանուկների համար, որում բացահայտվում են փողի գաղտնիքները։ Գիրքը գրված է մանկական արկածային պատմության ձևով[1]։ Թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով, հրատարակվել ավելի քան երեք միլիոն օրինակով։ Ասիայում գրքի հիման վրա բեմադրվել է մակական մյուզիքլ, ինչպես նաև ստեղծվել է կոմիքսների շարք, որը մեծ հաջողություն է ունեցել[2]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի անգամ Կիրան փողոցում գտնում է փոքրիկ լաբրադորի և նրան տանում տուն։ Պարզվում է, որ շունը կարողանում է խոսել և ֆինանսական հանճար է։ Իր նոր ընկերոջից, որն ստանում է Մանի անունը, Կիրան իմանում է, թե ինչպես պետք է ճիշտ վարվել փողի հետ և բազմապատկել այն։ Աստիճանաբար գրքի հերոսները, իսկ նրանց հետ նաև ընթերցողներն սկսում են հասկանալ, թե ինչ պետք է փոխեն իրենց կյանքում, որ երազանը դառնա իրականություն[3]։
Գործող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիրա, 12-ամյա աղջիկ, որը տուն է տանում վիրավոր շանն ու նրան կոչում Մանի,
- Մանի, խոսող շուն, «ֆինանսական հանճար»,
- Մարսել, Կիրայի զարմիկը,
- Մոնիկա, Կիրայի լավագույն ընկերուհին,
- Կիրայի ծնողները, որոնք անընդհատ վիճում են փողի չբավականացնելու պատճառով,
- Հենինքեմփների ընտանիք, որտեղ Կիրան ստանում է Նապոլեոն շանը հսկելու աշխատանք,
- Պարոն Գոլդստեն, Մանի շան նախկին տերը, որը նրան կորցրել է վթարի ժամանակ, շատ ունևոր մարդ,
- Միսիս Թրամփ, ծեր հարուստ կին, մի քիչ տարօրինակ, բայց բարի[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երեխաներ, հարցրեք հարուստ քեռի Բոդոյին». Frankfurter Allgemeine Zeitung (գերմաներեն).
- ↑ «Пёс по имени Мани». MyBook – электронная библиотека.
- ↑ «Пес по имени Мани или азбука денег». Время - Деньги. Саморазвитие. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Слепцов А. «Советы гениального пса - "Мани, или азбука денег" Бодо Шефер». subscribe.ru.
- ↑ Шефер Б. «Пёс по имени Мани». Книги онлайн.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոքրիկ կապիտալիստներ Արխիվացված 2017-12-24 Wayback Machine, «Focus» օնլայն ամսագիր (գերմաներեն)
- «Մանի անունով շունը» The Rights Company - 9 Bestselling Authors (անգլերեն)
- Մարդու լավագույն ընկերը ցույց է տալիս ճանապարհը դեպի հարստություն – Bangkok Post (անգլերեն)