Կիրան և Մանի անունով շունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիրան և Մանի անունով շունը
Ein Hund namens Money
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
ՀեղինակԲոդո Շեֆեր
Բնագիր լեզուգերմաներեն
Գրվել է2000
Հրատարակություն2000

Կիրան և Մանի անունով շունը (գերմ.՝ Kira Ein Hund Namens Money), գերմանացի գրող, գործարար և ֆինանսական խորհրդատու Բոդո Շեֆերի գիրքը մանուկների համար, որում բացահայտվում են փողի գաղտնիքները։ Գիրքը գրված է մանկական արկածային պատմության ձևով[1]։ Թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով, հրատարակվել ավելի քան երեք միլիոն օրինակով։ Ասիայում գրքի հիման վրա բեմադրվել է մակական մյուզիքլ, ինչպես նաև ստեղծվել է կոմիքսների շարք, որը մեծ հաջողություն է ունեցել[2]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ Կիրան փողոցում գտնում է փոքրիկ լաբրադորի և նրան տանում տուն։ Պարզվում է, որ շունը կարողանում է խոսել և ֆինանսական հանճար է։ Իր նոր ընկերոջից, որն ստանում է Մանի անունը, Կիրան իմանում է, թե ինչպես պետք է ճիշտ վարվել փողի հետ և բազմապատկել այն։ Աստիճանաբար գրքի հերոսները, իսկ նրանց հետ նաև ընթերցողներն սկսում են հասկանալ, թե ինչ պետք է փոխեն իրենց կյանքում, որ երազանը դառնա իրականություն[3]։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիրա, 12-ամյա աղջիկ, որը տուն է տանում վիրավոր շանն ու նրան կոչում Մանի,
  • Մանի, խոսող շուն, «ֆինանսական հանճար»,
  • Մարսել, Կիրայի զարմիկը,
  • Մոնիկա, Կիրայի լավագույն ընկերուհին,
  • Կիրայի ծնողները, որոնք անընդհատ վիճում են փողի չբավականացնելու պատճառով,
  • Հենինքեմփների ընտանիք, որտեղ Կիրան ստանում է Նապոլեոն շանը հսկելու աշխատանք,
  • Պարոն Գոլդստեն, Մանի շան նախկին տերը, որը նրան կորցրել է վթարի ժամանակ, շատ ունևոր մարդ,
  • Միսիս Թրամփ, ծեր հարուստ կին, մի քիչ տարօրինակ, բայց բարի[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երեխաներ, հարցրեք հարուստ քեռի Բոդոյին»։ Frankfurter Allgemeine Zeitung (գերմաներեն) 
  2. «Пёс по имени Мани»։ MyBook – электронная библиотека 
  3. «Пес по имени Мани или азбука денег»։ Время - Деньги. Саморазвитие. 
  4. Слепцов А.։ «Советы гениального пса - "Мани, или азбука денег" Бодо Шефер»։ subscribe.ru 
  5. Шефер Б.։ «Пёс по имени Мани»։ Книги онлайн 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]