Կիտաևի տուն
Տեսակ | շենք և թանգարան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Պուշկին |
Ճարտարապետական ոճ | ամպիր |
Հիմնադրված է | 1827 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Կիտաևի տուն (ռուս.՝ Дом Китаева), պատմական շենք Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1827 թվականին։ Դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[1][2]։ Տեղակայված է Պուշկինսկայա փողոցի թիվ 2/19 հասցեում, Դվորցովայա փողոցի անկյունում։ Այս տանն է գտնվում Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի ամառանոց-թանգարանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունը կառուցվել է 1827 թվականին ճարտարապետ Վասիլի Գորնոստաևի նախագծով պալատական սպասավոր, Նիկոլայ I-ի անձնական սպասավոր Յակով Կիտաևի համար։ Կիտաևը մահացել է 1831 թվականին, և տունն անցել է նրա այրուն՝ Աննա Կիտաևային։ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը կնոջ հետ այս տանն է հանգրվանել ամռանն ու աշնանը։ Այդ ընթացքում Պուշկինն աշխատել է «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» ստեղծագործության վրա, ավարտել «Եվգենի Օնեգին» պոեմը, սկսել «Ռոսլավլև» վիպակը, տպագրության պատրաստել «Բելկինի վիպակները»[3][4]։
Տան մյուս սեփականատերերի շարքում են մասնավոր գաղտնի խորհրդատկանի կինը՝ Վերա Ալեքսանդրովնա Պրյանիշնիկովան (1857), Ֆեոդոր Իվանովիչ Պրյանիշնիկովը (1866), վաճառական դուստր Օլգա Սկրյաբինան (1870)։ 1877 թվականին Օլգա Սկրյաբինայից տունը գնել է պետական խորհրդականի կինը՝ Օլգա Վլադիմիրովնա Իվանովան, որը տան սեփականատերն է եղել մինչև Հոկտեմբերյան հեղափոխություն։ Նրա օրոք տունը վերակառուցվել է. տան անկյունում գտնվող սյունասրահը վերածվել է ապակեպատ պատկերասրահի, շենքն ընդարձակվել է ճակատի երկու կողմում երկու պատուհաններով։ 1910 թվականին տան պատին փակցվել է Պուշկինին նվիրված հուշատախտակ։ 1917 թվականից տանը տեղավորվել է գթության քույրերի հանգստի տունը, իսկ 1920 թվականից՝ Գերագույն խորհրդի ժողովրդական տնտեսության կլիմայավարժման կայանը։ 1931 թվականից տունը դարձել է բնակելի։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ շենքը լրջորեն վնասվել է, սակայն վերակառուցվել է։ 1958 թվականից տանը բացել է «Ա. Ս. Պուշկինի ամառանոց» թանգարանը, իսկ 1976 թվականին ամբողջ տունը տրամադրվել է թանգարանին[3][4]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունը փայտյա է, անկյունում կլորացված կիսավերնահարկ ունի։ Նախքան վերակառուցումը անկյունը ձևավորել է կոր սյունաշարը։ Վերականգնման ժամանակ թանգարանի համար պատմական նախագծով և ժամանակակիցների հիշողություններով վերականգնվել են հյուրասենյակը, ճաշասենյակը, ինչպես նաև բուֆետը։ Հետագայում վերականգնվել են նաև բուդուարը և ննջասենյակը։ Սենյակները կահավորված են Պուշկինի ժամանակի կահույքով[3][4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Дом Китаева Я. с оградой и садом. Здесь в 1831 г. жил поэт Пушкин А.С.». КГИОП Санкт-Петербурга. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Постановление Правительства РФ № 527 от 10.07.2001
- ↑ 3,0 3,1 3,2 «Пушкинская 2. Дом Китаева (Музей Пушкина)». Энциклопедия Царского Села. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 4,2 «Дача Я. Китаева - Дача А. К. Китаевой - Музей "Дача А. С. Пушкина"». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Широкий В. Ф. Дача А. С. Пушкина в Царском Селе (дом Китаева). — Л.: Пушкинское общество, 1936. — 44 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Пушкинская 2. Дом Китаева (Музей Пушкина)». Энциклопедия Царского Села. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.(չաշխատող հղում)
- «Дача Я. Китаева - Дача А. К. Китаевой - Музей "Дача А. С. Пушкина"». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.(չաշխատող հղում)