Կիպպենի տուն
Տեսակ | կալվածք, հուշարձան և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Բասմաննի շրջան |
Վայր | Ստարոսադսկի նրբանցք |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Վաճառական Ե. Ֆ. Կիպպենի տուն (ռուս.՝ Дом купца Е. Ф. Киппена), քաղաքային դաստակերտ Մոսկվայի կենտրոնում (Ստարոսադսկի նրբանցք, տուն 5/8)։ Կառուցվել է 1817-1819 թվականներին ավելի հին շենքի հիման վրա։ Ներկայումս դաստակերտում տեղակայված է Մոսկվայի նկարիչների միությունը։ Կիպպենի տունն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XVII դարի վերջին այդ հողամասում եղել է թագուհի Եվդոկիա Լոպուխինայի հորեղբոր՝ բոյար Պյոտր Լոպուխինի կալվածքը։ 1812 թվականի հրդեհի ժամանակ Լոպուխինների դաստակերտը լրջորեն տուժել է և հինգ տարի անց վաճառվել։ Դաստակերտի մի մասը ձեռք է բերել լյութերական համայնքը, և 1818-1819 թվականներին այնտեղ կառուցվել է Պետրոս և Պողոս սրբերի եկեղեցին։ Հողակտորի մյուս մասը ձեռք է բերել վաճառական Ե. Ֆ. Կիպպենը և 1817-1819 թվականներին այնտեղ կառուցել է դասական սյունասրահով դաստակերտային շենք։ Լոպուխինների հին դաստակերտի պատի երեսկալված մի հատվածը վերականգնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է գլխավոր տան աջ մասում[3]։
1844 թվականին պետերբուրգի վաճառական Կ. Խ. Տոլլը վերակառուցել է դաստակերտի աջ կողաշենքը՝ ավելացնելով երկրորդ հարկ։ 1857 թվականին կոլեգիական ռեգիստրատոր Ա. Ի. Չեռնովը կառուցել է ձախ կողաշենքը։ Այն ժամանակ դաստակերտի հիմնական տան հետնամասում կար մեծ պարտեզ (այժմ այնտեղ № 47 հրշեջ մասն է)։ XIX դարի վերջին դաստակերտը ձեռք է բերել վաճառական Ֆ. Ն. Կոնկինը[3]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաճառական Ե. Ֆ. Կիպպենի դաստակերտի համալիրը ներառում է մի քանի շինություն (Ստարոսադսկի նրբանցք, տուն 5/8, շինություններ 2, 3, 4, 5, 6)։ Հիմնական տունը գտնվում է բակի խորքում։ Կենտրոնական առանցքի վրա գտնվում է գլխավոր դարպասը։ Դաստակերտային տան ճակատի կենտրոնական մասն ընդգծված է վեց դորիական կիսասյուներ ունեցող խոշոր սյունասրահով, որը միացնում է երկու հարկերը։ Սյունասրահն ավարտվում է գրեթե հարթ ախավեղագեսով (անտաբլեմենտ) և խոշոր ճակտոնով։ Սյունասրահի կողքերին լայն ձուլածո հովանոցներով ծածկված երկու մուտքեր են։ Երկրորդ հարկում մուտքերի վերևում տեղադրված են հոնիական հիմքերով էրկերներ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
- ↑ «Усадьба, XVIII—XIX вв». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
- ↑ 3,0 3,1 Романюк С. К. Переулки старой Москвы. — М.: ЗАО Издательство Центрполиграф, 2013. — С. 369. — ISBN 978-5-227-04274-3
- ↑ Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 170. — 512 с. — ISBN 5-274-01624-3