Ջրամբարի շինարարական աշխատանքները սկսվել են 1967 թվականին Վանիկ Թումասյանի մասնակցությամբ։ Պատվարը քարալիցքային է՝ մոտ 50 մ բարձրությամբ, 230 մ երկարությամբ։ Ընդհանուր ծավալը 22, 5 միլիոն մ³ է, օգտակար ծավալը՝ 3, 5 միլիոն մ³, հայելու մակերեսը՝ 1, 2 կմ²[2]։ Սնվում է Արփա գետից և մթնոլորտային տեղումներից։ Կեչուտի ջրամբարը «Արփա-Սևան» հիդրոտեխնիկական կառույցի գլխային հանգույցն է, որից սկիզբ է առնում դերիվացիոն (ջրաթեք) թունելը։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 69 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 384)։