Jump to content

Կարո Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարո Կարապետյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 12, 1960(1960-05-12) կամ մարտի 17, 1960(1960-03-17)
ԾննդավայրՇահումյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Շահումյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 6, 2018(2018-10-06) (58 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և իրավագետ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան

Կարո Երեմի Կարապետյան (առավել հայտնի՝ որպես Յուվեցի Կարո, մայիսի 12, 1960(1960-05-12) կամ մարտի 17, 1960(1960-03-17), Շահումյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ և Շահումյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 6, 2018(2018-10-06), Երևան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, իրավագետ, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի 4-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին ավարտել է Կիևի ոստիկանական ակադեմիան։ Տարբեր տարիների Մասիսի, Աշտարակի, Արտաշատի և Էջմիածնի ներքին գործերի բաժնում։

2003-2007 թվականներին զբաղեցրել է Աշտարակի շրջանի ներքին գործերի բաժնի պետի պաշտոնը։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին ԲՀԿ-ի համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ եղել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։

2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։

Կարո Կարապետյանը 2018 թվականի հոկտեմբերի 6-ին սպանվել է Նորք-Մարաշ վարչական շրջանում[2]։ Սպանության մեջ մեղադրվող ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը մեկ օր հետո ինքնասպան է եղել[3]։

Պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» և միլիցիայի գերազանցիկության մեդալներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարո Երեմի Կարապետյանը ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում». parliament.am.
  2. ««Յուվեցի Կարո»-ն սպանվել է հացատանը. կա նաև վիրավոր. մանրամասներ». aravot.am. 06.10.2018.
  3. «Հայտնաբերվել է նախկին պատգամավոր Կարամելի Հարութի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով». 07/10/2018.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]