Կարմրատապակ կարտոֆիլի թանգարան
Կարմրատապակ կարտոֆիլի թանգարան հոլ.՝ Frietmuseum | |
---|---|
Տեսակ | ուտելիքի թանգարան |
Երկիր | Բելգիա |
Տեղագրություն | Բռյուգե |
Վայր | Saaihalle? |
Հասցե | Vlamingstraat 33 |
Հիմնադրվել է | 2008 |
Կայք | frietmuseum.be |
Կարմրատապակ կարտոֆիլի թանգարան (հոլ.՝ Frietmuseum), թանգարան բելգիական Բրյուգգե քաղաքում, նվիրված կարտոֆիլի և կարմրատապակ կարտոֆիլի պատմությանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 2008 թվականին, բելգիացի ձեռնարկատեր Էդդի վան Բելլի (Eddy Van Belle) կողմից, ով նախկինում Բրյուգգեյում բացել էր երկու թանգարան` Choco-Story և Lumina Domestica: Ոգեշնչվելով իր թանգարանների հայտնիությամբ՝ Վան Բելլին որոշեց կարմրատապակ կարտոֆիլին նվիրված թանգարան բացել, մանավանդ որ աշխարհում նման թանգարաններ գոյություն չունեն։
Թանգարանը գտնվում է Գոթական ճարտարապետության շենքում, որը կառուցվել է 1399 թվականին։ Տարբեր ժամանակներում շենքը օգտագործվել է որպես Ժևի դեսպանի աթոռանիստ, սրճարան, կինոթատրոն, բանկ և ցուցասրահ։
Էքսպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի էքսպոզիցիան բաժանված է երկու մասի[1] : Առաջին բաժինը պատմում է կարտոֆիլի ավելի քան տաս հազար տարվա պատմության մասին[2]։ Այցելուները այստեղ կարող են իմանալ կարտոֆիլի զարգացման մասին որպես գյուղատնտեսական մշակաբույս և ամբողջ Եվրոպայում տարածվելու մասին։ Էքսպոզիցիահյի երկրորդ մասը նվիրված է կարտոֆիլի կարմրատապակին ` ճաշատեսակ, որը հայտնի է ամբողջ աշխարհում։ Թանգարանի հավաքածուն պարունակում է փաստաթղթեր՝ կարտոֆիլ տարբեր տեսակների մասին, կերամիկական սպասք, լուսանկարներ, կապված կարմրատապակ կարտոֆիլի պատմության հետ[3]։ Հատուկ ուշադրության են արժանանում բերքի աճեցման և հավաքման համար նախատեսված մեքենաները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bruges». The Mail on Sunday. 2008 թ․ նոյեմբերի 2.
- ↑ Barkham, Patrick (2008 թ․ մայիսի 3). «Land of the friet». The Guardian. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Genuese Loge, hoekpand, deel van bank (ID: 29895)» [Genoese Lodge, corner building, bank branch (ID: 29895)] (Flemish). Onroerend Erfgoed. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարմրատապակ կարտոֆիլի թանգարան կատեգորիայում։ |