Կարմիր շուշան
Կարմիր շուշան ֆր.՝ Le Lys rouge | |
---|---|
Հեղինակ | Անատոլ Ֆրանս |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Փարիզ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1894 |
Կարմիր շուշան, Անատոլ Ֆրանսի վեպը, որը հրատարակվել է 1894 թվականին[1][2]։
Դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կարմիր շուշան» վեպը զգացմունքային մի ֆրանսուհու մասին է, որը երկու տղամարդու հետ սիրային կապի մեջ էր։ Մադամ Թերեզ Մարտին-Բելեմին հայրը ամուսնացրել է մի տարեց կոմսի՝ կառավարության նախարարի հետ։ Այս ամուսնությունից երկու տարի անց նա և իր ամուսինը օտար էին նույն տանը։ Գեղեցիկ երիտասարդ կոմսուհուն անձնվիրաբար սիրում էր Ռոբերտ Լը Մենիլը, և նա ընդունում էր նրա սերը։ Երեք տարի անց կինը թողնում է նրան՝ հանուն սիրեցյալի՝ քանդակագործ Դե Շարտրի։ Անկեղծորեն խոստովանում է, որ երբեք ուրիշին չի սիրել։
Լը Մենիլը հրաժարվում է նամակով ընդունել հարաբերությունների խզումը և գնում է Ֆլորենցիա, որտեղ Թերեզը հյուր էր։ Դե Շարտրը լսում է նրա ներկայության մասին և կասկածում է նրանց նախկին մտերմությանը, բայց կինը հերքում է ամեն ինչ։ Ավելի ուշ Փարիզում նա լսում է կնոջ անունը Լե Մենիլի անվան հետ, և խանդից սկսում է տառապել։
Թերեզը փայփայում էր մի միտք, որ չպետք է կորցնի այն տղամարդուն, ում սիրում է ամբողջ սրտով, և նորից է խոստովանում իր սերը։ Լը Մենիլը հեռացել էր նրան մոռանալու համար։ Սակայն վերադառնում է և Թերեզին ուղեկցում թատրոն՝ նախատինքներով և աղաչանքներով, որոնց ականջ է դնում Դե Շարտրը։ Նա պարտավոր էր սիրեկանին ասել ճշմարտությունը։ Դե Շարտրը հրաժարվում է հավատալ կնոջ խոստումներին, որ միայն իրեն է սիրել, և վերջին տխուր զրույցում նա հասկանում է, որ իր երջանկությունն այլևս ավարտված է[1]։
Վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելեն Ռեքս Քելլերը գրում է, որ Ֆլորենցիայի և Փարիզի տեսարանները ավելացնում են վեպի հմայքը, իսկ փոքր կերպարները հետաքրքրություն են ներկայացնում՝ որպես հեղինակի և իր ժամանակակիցների անձնական էսքիզները։
Շուլետը, անարխիստն ու միստիկը, տարատեսակ խանդավառություններով լի ծեր թափառականը, Վերլենի դիմանկարն է։ Միսս Բելը` անգլիացի բանաստեղծուհին, նույնացվել է միսս Մերի Ռոբինսոնի հետ (հետագայում` Մադամ Դյուկլո)։ Ենթադրվում էր, որ Դե Շարտրը ներկայացնում է Անատոլ Ֆրանսի էության կրքոտ կողմը, Պոլ Վենսը՝ գեղարվեստական և ինտելեկտուալ կողմը։ Իսկ Շմոլը հրեա գիտնական Օպերթն է[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Emery, Elizabeth (2007). "Art as Passion in Anatole France's "Le Lys rouge"". Nineteenth-Century French Studies, 35(3/4). University of Nebraska Press. pp. 641–652.
- Keller, Helen Rex (1924). "Red Lily, The". In The Reader's Digest of Books. The Library of the World's Best Literature. New York: The Macmillan Company. p. 716.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Le Lys rouge. Paris: Calmann-Lévy, 1894. [French edition].
- The Red Lily. New York: Dodd-Mead & Company, 1910. [English edition].
- The Red Lily. (Vol. 1, Vol. 2, Vol. 3).
|