Կարճ աղբյուր
Արտաքին տեսք
Կարճ աղբյուր | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 26,3 կմ |
Ավազանի մակերես | 123 կմ² |
Ջրի ծախս | 1,19 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Վարդենիսի լեռներ |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Գեղարքունիքի մարզ |
Կարճ աղբյուր, Գյոդակթագարյ, Կարճաղբյուր, Կզյըլվանք, Ղզյըլվանք, Մաքենիս, Մաքենիսի գետ, Մաքենյաց գետ, Մաքենոցաց գետ, Յարփուգլու, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավագանում։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ 3325 մ բարձրությունից։ Երկարությունը 26,3 կմ է, ջրհավաք ավազանը՝ 123 կմ2։ Գետահովիտը վերին և միջին հոսանքներում V-աձև է, ստորինում՝ լայնացած։ Սնումը հիմնականում ստորերկրյա (72%) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 1,19 մ3/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով
Ղ. Ալիշանը գետի ակունք է համարում Վարդենիսի լեռնաշղթայի արևելյան կողմում գտնվող Ալլահգյոլ լճակները[1]։և կոչում է վերին հոսքը Ալլահգյոլչայ, որը ճիշտ շէ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 49 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 93 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |