Կարեն Գրիգորյան (նկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1977) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1983) |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կարեն Արտոյի Գրիգորյան (փետրվարի 8, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմանկարիչ, գեղանկարիչ։ Հայաստանի վաստակավոր նկարիչ (2007)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Գրիգորյանը ծնվել է Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1983 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղարվեստի բաժինը։ 1987 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Որպես թատերական նկարիչ «Մոխրոտը» ներկայացմամբ հանդես է եկել Երևանի Փոսի թատրոնում։ 1989 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն է[1], որտեղ, ինչպես նաև Երևանի մի շարք այլ թատրոններում ձևավորել է տարբեր ներկայացումներ։ Ձևավորել է նաև Դուդուկի հրապարակային թատերականացված փառատոնը և «Խոր Վիրապ» ներկայացումը՝ նվիրված Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին[2]։
Ներկայացումներ դրամատիկական թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մսյո Ամիլկար», 1989
- «Սատանայի խաղեր», 1990
- «Սպանության վկաներ», 1991
- «Հուլիոս Կեսար», 1992, 2010
- «Արքան է մեռնում», 1993
- «Բեատրիչե», 1994
- «Ռոմեո և Ջուլիետ», 1996
- «Կին և տղամարդ» 1997
- «Չաո», 1998
- «Սպանել սիրո համար», 1998
- «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», 1999
- «Իմ սիրտը լեռներում է», 2001
- «Չեզոք գոտի», 2004 թվական, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ որպես «Տարվա լավագույն բեմադրիչ»
- «Մակբեթ», 2004
- «Համլետ», 2006
- «Դոն Ժուան», 2007
- «Սիրային խառնաշփոթ», 2008
- «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը», 2008
- «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի», 2010
Ներկայացումներ Երևանի Փոսի թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հատուցում»
- «Նամակներ ընդհատակից»
- «Առնետորս»
Ներկայացումներ Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռեվիզոր»
- «Ժանտախտը լափի ձեր երկու տները»
Ներկայացումներ Սունդուկյանի անվան թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կինն անձրևից հետո»
- «Գիշերային խրախճանք»
Ներկայացումներ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կանաչ ստվերը»
- «Հավատքը»
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ վաստակավոր նկարիչ, 2007
- ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փետրվարի 8 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի վաստակավոր նկարիչներ
- ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ բեմանկարիչներ
- Հայ գեղանկարիչներ
- Հայ նկարիչներ