Jump to content

Կարեն Գրիգորյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Գրիգորյան
Ծնվել էփետրվարի 8, 1958(1958-02-08) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1977) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1983)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կարեն Արտոյի Գրիգորյան (փետրվարի 8, 1958(1958-02-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմանկարիչ, գեղանկարիչ։ Հայաստանի վաստակավոր նկարիչ (2007

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Գրիգորյանը ծնվել է Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1983 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղարվեստի բաժինը։ 1987 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Որպես թատերական նկարիչ «Մոխրոտը» ներկայացմամբ հանդես է եկել Երևանի Փոսի թատրոնում։ 1989 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն է[1], որտեղ, ինչպես նաև Երևանի մի շարք այլ թատրոններում ձևավորել է տարբեր ներկայացումներ։ Ձևավորել է նաև Դուդուկի հրապարակային թատերականացված փառատոնը և «Խոր Վիրապ» ներկայացումը՝ նվիրված Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին[2]։

Ներկայացումներ դրամատիկական թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մսյո Ամիլկար», 1989
  • «Սատանայի խաղեր», 1990
  • «Սպանության վկաներ», 1991
  • «Հուլիոս Կեսար», 1992, 2010
  • «Արքան է մեռնում», 1993
  • «Բեատրիչե», 1994
  • «Ռոմեո և Ջուլիետ», 1996
  • «Կին և տղամարդ» 1997
  • «Չաո», 1998
  • «Սպանել սիրո համար», 1998
  • «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», 1999
  • «Իմ սիրտը լեռներում է», 2001
  • «Չեզոք գոտի», 2004 թվական, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ որպես «Տարվա լավագույն բեմադրիչ»
  • «Մակբեթ», 2004
  • «Համլետ», 2006
  • «Դոն Ժուան», 2007
  • «Սիրային խառնաշփոթ», 2008
  • «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը», 2008
  • «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի», 2010

Ներկայացումներ Երևանի Փոսի թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հատուցում»
  • «Նամակներ ընդհատակից»
  • «Առնետորս»

Ներկայացումներ Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռեվիզոր»
  • «Ժանտախտը լափի ձեր երկու տները»

Ներկայացումներ Սունդուկյանի անվան թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կինն անձրևից հետո»
  • «Գիշերային խրախճանք»

Ներկայացումներ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կանաչ ստվերը»
  • «Հավատքը»

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վաստակավոր նկարիչ, 2007
  • ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կարեն Գրիգորյանի մասին ԵԴԹ կայքում
  2. «Կարեն Գրիգորյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».