Կարեն Բաղդասարյան
Կարեն Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | 1974 |
Ծննդավայր | Նոր Կեսարիա, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 4, 1994 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կարեն Վարազդատի Բաղդասարյան (1974, Նոր Կեսարիա, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 4, 1994, Երևան, Հայաստան), հայ ազատամարտիկ Արմավիրի տարածաշրջանից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Բաղդասարյանը ծնվել է 1974 թվականին Արմավիրի (Հոկտեմբերյան) շրջանի Նոր Կեսարիա ավանում։ Նա միջնակարգ դպրոցն ավարտել է ծննդավայրում, 1989 թվականին։ 1993 թվականի մայիսից ծառայել էր հայկական ազգային բանակում։ Կարեն Բաղդասարյանը ակտիվորեն մասնակցել է Կապանի պաշտպանության մարտերին, դրսևորել կամքի և արիություն, արժանացել հրամանատարության ուշադրությանը։ Նա առանց երկընտրանքի անդամագրվել է Արցախ մեկնող կամավորական ջոկատներին և կռվել Հորադիզում։ Երբ արդեն վճռված էր պատերազմի ելքը և թշնամին նահանջելով հեռանում էր, 1994 թ. փետրվարի 4-ին ծավալված մարտերի ժամանակ գլխից ծանր վիրավորվում է և տեղափոխվում Երևանի հիվանդանոց։ Այստեղ բժշկական ողջ ծառայությունը մարտնչեց խիզախ երիտասարդի կյանքը փրկելու, բայց, ավա՜ղ, նա մահացավ հիվանդանոցում։ Նոր Կեսարիա ավանի բնակչությունը 1994 թ. մարտի 18-ին իր սիրասուն զավակի աճյունը հանձնեց մայր հողին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռ. Սահակյան, Գիրք վշտի և հպարտության