Կարեն Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարեն Բաղդասարյան
Ծնվել է1974
ԾննդավայրՆոր Կեսարիա, Արմավիրի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 4, 1994(1994-02-04)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ

Կարեն Վարազդատի Բաղդասարյան (1974, Նոր Կեսարիա, Արմավիրի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - փետրվարի 4, 1994(1994-02-04), Երևան, Հայաստան), հայ ազատամարտիկ Արմավիրի տարածաշրջանից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Բաղդասարյանը ծնվել է 1974 թվականին Արմավիրի (Հոկտեմբերյան) շրջանի Նոր Կեսարիա ավանում։ Նա միջնակարգ դպրոցն ավարտել է ծննդավայրում, 1989 թվականին։ 1993 թվականի մայիսից ծառայել էր հայկական ազգային բանակում։ Կարեն Բաղդասարյանը ակտիվորեն մասնակցել է Կապանի պաշտպանության մարտերին, դրսևորել կամքի և արիություն, արժանացել հրամանատարության ուշադրությանը։ Նա առանց երկընտրանքի անդամագրվել է Արցախ մեկնող կամավորական ջոկատներին և կռվել Հորադիզում։ Երբ արդեն վճռված էր պատերազմի ելքը և թշնամին նահանջելով հեռանում էր, 1994 թ. փետրվարի 4-ին ծավալված մարտերի ժամանակ գլխից ծանր վիրավորվում է և տեղափոխվում Երևանի հիվանդանոց։ Այստեղ բժշկական ողջ ծառայությունը մարտնչեց խիզախ երիտասարդի կյանքը փրկելու, բայց, ավա՜ղ, նա մահացավ հիվանդանոցում։ Նոր Կեսարիա ավանի բնակչությունը 1994 թ. մարտի 18-ին իր սիրասուն զավակի աճյունը հանձնեց մայր հողին[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ. Սահակյան, Գիրք վշտի և հպարտության