Կարապետ Աղթամարցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Աղթամարցի
Ծնվել էանհայտ[1]
Վախճանվել էանհայտ[1]
Մասնագիտությունմանրանկարիչ

Կարապետ Աղթամարցի (ծննդյան և մահվան թթ. անհայտ են), XV դարի 2-րդ կեսի հայ մանրանկարիչ։ Սովորել է Մինաս նկարչի մոտ։ Ստեղծագործել է Աղթամար կղզում։ Զաքարիա նկարչի տոհմից էր։ Հոր անունը՝ Հովհաննես, մորը՝ Շարմելիք։ Որոշ ձեռագրեր եղբոր՝ Մուրադի հետ միասին է նկարազարդել։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում են Կարապետ Աղթամարցու տասը ձեռագրերը։ Կարապետ Աղթամարցու, Մուրադի և Կարապետ Բերկրեցու մանրանկարներում զգալի է նրանց ուսուցչի՝ Մինասի արվեստի ազդեցությունը։ Նկատելի է աշխարհիկ բովանդակությամբ պատկերների նկատմամբ Կարապետ Աղթամարցու նախասիրությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 305