Jump to content

Կարակասի գեղարվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կարակասի գեղարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Վենեսուելա[1]
ՏեղագրությունԼիբերտադոր և San Agustín?
ՎայրԿարակաս
ՀասցեPlaza de los Museos S/N°
Հիմնադրվել էհուլիսի 24, 1917
Կայքmba.fmn.gob.ve
Քարտեզ
Քարտեզ

Կարակասի գեղարվեստի թանգարան (իսպ. Museo de Bellas Artes de Caracas; MBA) գտնվում է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Մորելոս Պլասի շրջանում։ Թանգարանը բացվել է 1918 թվականին, ինչը նրան դարձրեց կերպարվեստի ամենահին թանգարանը երկրում։

Կարակասում կերպարվեստի թանգարան ստեղծելու որոշումը կայացվել է 1917 թվականին Վենեսուելայի նախագահ Վիկտորինո Մարկես Բուստիլոսի կողմից։ Թանգարանը բացվել է 1918 թվականի հոկտեմբերի 19-ին և գտնվում է Վենեսուելայի Կենտրոնական համալսարանին պատկանող մի շենքում։ 1938 թվականին թանգարանը տեղափոխվել է իր սեփական նոր շենքը, որը նախագծել է վենեսուելացի հայտնի ճարտարապետ Կառլոս Ռաուլ Վիլյանուուեվան[2] նեոկլասսիական ոճով։ 1976 թվականին թանգարանի շենքում տեղակայված է նույն թվականին ստեղծված Ազգային պատկերասրահը, որի հավաքածուում տեղ է գտել Գեղեցիկ արվեստների թանգարանի հավաքածուի մեծ մասը, որը տեղափոխվել է հարակից շենք։

Թանգարանի հավաքածուները ներառում են հին եգիպտական արվեստի, չինական կերամիկայի, լատինաամերիկյան արվեստի, եվրոպական և ամերիկյան արվեստի, լուսանկարչության, գծանկարների, փորագրության, ժամանակակից արվեստի գործեր և կուբիզմի հավաքածու։

Թանգարանի արվեստի նշանակալի գործեր են քանդակագործական աշխատանքները՝ Ալեքսանդր Քոլդեր՝ «Քաղաք» (1960), Ռաֆայել Խեսուս Սոտոյի «Նեյլոնե խորանարդը» և Ալեխանդրո Օտերոյի «Արևային կառուցվածքը» (1985), ինչպես նաև եգիպտական արվեստի հավաքածուն, որը ձեռք է բերվել 1950-ական թվականների սկզբին Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք) և Ֆրանցիսկո Գոյայի օֆորտները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GeoNames — 2005.
  2. «Museo de Bellas Artes de Caracas». Organization of Ibero-American States. Վերցված է 28 ноября 2014-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]