Կասպիական կրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասպիական կրիա
Կասպիական կրիա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Կրիաներ
Ընտանիք Գեոմիդիդներ
Տեսակ Կասպիական կրիա
Լատիներեն անվանում
Mauremys caspica



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կասպիական կրիա (լատին․՝ Mauremys caspica), գեոէմիդիդների ընտանիքի տեսակ։ ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Տարածված է հիմնականում տաք և չոր կամ կիսաչոր վայրերում։ Բնակվում է հոսող և կանգուն բնական ու արհեստ, ջրավազաններում։ Զրահի երկարությունը փոխվում է տարիքի հետ (2,3-30 սմ)։ Ի տարբերություն մյուս տեսակների, կասպիական կրիայի տարբերակիչ զրահի մեջքային մակերեսը՝ կարապաքսը, համեմատաբար տափակ է ու անհարթ, զրահի որովայնային մասը՝ պլաստրոնը, անշարժունակ։ Կարապքսի ու պլաստրոնի միացումը ոսկրային է։ Գլուխը ծածկված է հարթ մաշկով։ Պոչը համեմատաբար երկար է (զրահից 1,2-2,5 անգամ կարճ)։ Մատների միջև զարգացած են լողաթաղանթները։ Կարապաքսը գորշականաչավունից մուգ շագանակագույն է, եզրային վահանիկները՝ դեղնավուն կամ վարդագույն բծերով։ Պլաստրոնը դեղնավուն է, նարնջագույն կամ վարդագույն՝ մուգ, գրեթե սև բծերով։ Պարանոցը և գլխի տակը, ինչպես նաև վերջույթներն ու պոչն ունեն դեղնանարնջագույն երկայնակի զոլավոր նախշ։ Երիտասարդ կրիաները խայտաբղետ են։ Սնվում է բուսականությամբ, նաև ջրային մանր կենդանիներով ու լեշերով։ Գիշերում և ձմեռում է հիմնականում հոսող ջրավազանների հատակին՝ թաղվելով տիղմի մեջ (1 մ խորը)։ Ձմեռային քունը տևում է աշնան վերջից մինչև գարուն։ Ձուգավորումը սկսվում է ապրիլից հունիսի կեսերը։ Մայիսի վերջից հուլիսի սկիզբը էգը ձվադրում է 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ դնում է երկարավուն (33-38 x 20-23 մմ տրամագծով) 5-10 ձու և թաղում դրանք հողի մեջ։ Ձագերը ծնվում են օգոստոսի վերջ սեպտեմբերի կեսերին։ Սեռահասուն է դառնում 10-11 տարեկանում։ Պահպանության նպատակով խնամվում և բազմացվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակով, միսն ու ձուն՝ որպես սնունդ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fritz Uwe; Peter Havaš (2007). «Checklist of Chelonians of the World» (PDF). Vertebrate Zoology. 57 (2): 228–229. ISSN 18640-5755. Արխիվացված (PDF) օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  • Fritz, Uwe 1995. Einige Richtigstellungen zu Verbreitungsangaben von Mauremys caspica. Salamandra 31 (4)։ 237—242
  • Kasparek, M. 1990. Zur Herpetofauna des Beckens von Köycegiz, Türkei (Dalyan-Region). Salamandra 26 (2/3)։ 155—164
  • Buskirk, James R.; Parham, James F. & Feldman, Chris R. (2005)։ On the hybridisation between two distantly related Asian turtles (Testudines։ Sacalia × Mauremys). Salamandra 41։ 21-26. PDF fulltext(չաշխատող հղում)
  • Fritz, U. and Wischuf, T (1997)։ Zur Systematik westasiatisch-südosteuropaischer Bachschildkröten (Gattung Mauremys) (Reptilia։ Testudines։ Bataguridae) — Zool. Abh. Mus. Tierk. Dresden 49(13), pp. [223-260]
  • Wischuf, TilmanFritz, Uwe. (1996) Eine neue Unterart der Bachschildkröte (mauremys caspica ventrimaculata subsp. nov.) aus dem Iranischen Hochland (A new subspecies of the Caspian turtle (Mauremys caspica ventrimaculata subsp. nov.) from the Iranian Highlands). Salamandra. Vol. 32, No. 2. pp. 113–122.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպիական կրիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպիական կրիա» հոդվածին։