Jump to content

Կառլիս Սկրաստինշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլիս Սկրաստինշ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝լատիշ․՝ Kārlis Skrastiņš
Մասնագիտացում՝Հոկեյիստ
Երկիր՝ Լատվիա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 9, 1974(1974-07-09)
Ծննդավայր՝Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝սեպտեմբերի 7, 2011(2011-09-07) (37 տարեկան)
Մահվան վայր՝Tunoshna, Յարոսլավսկի շրջան, Յարոսլավլի մարզ, Ռուսաստան
Ակումբ՝Դալաս Սթարզ, Կոլորադո Էվելանշ, Ֆլորիդա Պանտերզ, Նեշվիլ Պրեդատորզ և Lokomotiv Yaroslavl?
Հասակ՝187 սանտիմետր
Քաշ՝93 կիլոգրամ

Կառլիս Սկրաստինշ[1] (լատիշ․՝ Kārlis Skrastiņš, հուլիսի 9, 1974(1974-07-09), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 7, 2011(2011-09-07), Tunoshna, Յարոսլավսկի շրջան, Յարոսլավլի մարզ, Ռուսաստան), լատիշ պրոֆեսիոնալ հոկեյիստ, պաշտպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին NHL դրաֆթի ժամանակ ընտրվել է 9-րդ ռաունդում՝ «Նեշվիլ Պրեդատորզ» ակումբի կողմից ընդհանուր 230 համարի տակ։ 2003 թվականի հունիսի 30-ին փոխանակվել է Կոլորադո Էվելանշում (Colorado Avalanche): 2008 թվականի փետրվարին փոխանակվել է «Ֆլորիդա Պանտերզում»։ Մինչ 2009/10 մրցաշրջանի մեկնարկը, տեղափոխվել է «Դալաս Սթարզ»։

2000 թվականի փետրվարի 18-ից մինչև 2007 թվականի փետրվարի 26-ը հոկեյի սահադաշտ է դուրս եկել իր թիմերի բոլոր 495 խաղերում («Նեշվիլ Պրեդատորզ» և «Կոլորադո Էվելանշ»), այս ցուցանիշով սահմանելով պաշտպանների շրջանում NHL-ի ռեկորդ՝ գերազանցելով Թիմ Հորթոնի՝ 1968 թվականին սահմանած ռեկորդը (486 հանդիպում անընդմեջ)։ Իր ռեկորդի համար Սկրաստինշը ստացավ «Երկաթե մարդ» մականունը (անգլ.՝ Ironman):

2011 թվականին նշանակվել է Լատվիայի հոկեյի ազգային հավաքականի ավագ[2]։

Մայրցամաքային հոկեյի լիգայի (KHL) ժամանակ պետք է խաղար Յարոսլավլի «Լոկոմոտիվի» թիմի համար, սակայն հասցրեց խաղալ միայն նախընտրական խաղերում։ 2011 թվականի սեպտեմբերի 7-ին Յարոսլավլի օդանավակայանից թռիչքի ժամանակ տեղի ունեցած ավիավթարում Կառլիս Սկրաստինշը զոհվեց թիմի հետ։ Թաղված է Ռիգայում, Անտառային գերեզմանոցում[3]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր։ Ուներ երկու դուստր՝ Կարոլինան և Լաուրենը։ Կառլիսի մահվան ժամանակ նրա կինը՝ Զանան, սպասում էր երրորդ երեխային։ Երրորդ դուստրը՝ Վիվիաննան, ծնվել է 2012 թվականի փետրվարի 16-ին։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
                                            --- Regular Season ---  ---- Playoffs ----
Season   Team                        Lge    GP    G    A  Pts  PIM  GP   G   A Pts PIM
--------------------------------------------------------------------------------------
1992-93  Pardaugava Riga             Rus    40    3    5    8   16
1993-94  Pardaugava Riga             Rus    42    7    5   12   18
1994-95  Pardaugava Riga             Rus    52    4   14   18   69  --  --  --  --  --
1995-96  TPS Turku                   FNL    50    4   11   15   32  11   2   2   4  10
1996-97  TPS Turku                   FNL    50    2    8   10   20  --  --  --  --  --
1997-98  TPS Turku                   FNL    48    4   15   19   67   4   0   0   0   0
1998-99  Nashville Predators         NHL     2    0    1    1    0  --  --  --  --  --
1998-99  Milwaukee Admirals          IHL    75    8   36   44   47   2   0   1   1   2
1999-00  Milwaukee Admirals          IHL    19    3    8   11   10  --  --  --  --  --
1999-00  Nashville Predators         NHL    59    5    6   11   20  --  --  --  --  --
2000-01  Nashville Predators         NHL    82    1   11   12   30  --  --  --  --  --
2001-02  Nashville Predators         NHL    82    4   13   17   36  --  --  --  --  --
2002-03  Nashville Predators         NHL    82    3   10   13   44  --  --  --  --  --
2003-04  Colorado Avalanche          NHL    82    5    8   13   26  11   0   2   2   2
2005-06  Colorado Avalanche          NHL    82    3   11   14   65   9   0   1   1  10
2006-07  Colorado Avalanche          NHL    68    0   11   11   50  --  --  --  --  --
2007-08  Colorado Avalanche          NHL    43    1    3    4   20  --  --  --  --  --
2007-08  Florida Panthers            NHL    17    1    0    1   12  --  --  --  --  --
2008-09  Florida Panthers            NHL    80    4   14   18   30  --  --  --  --  --
2009-10  Dallas Stars                NHL    79    2   11   13   24  --  --  --  --  --
--------------------------------------------------------------------------------------
         NHL Totals                        832   32   104  136  375  20   0   3   3  12

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 37 защитник Скрастиньш Карлис Мартинович
  2. «Латвийская сборная лишилась своего капитана». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «Останки защитника «Локомотива» Скрастиньша будут доставлены в Латвию». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]