Կառափնատ
Կառափնատ արմտ. հայ.՝ Կառափնատ | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1909 |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Հրատարակման վայր | Կոստանդնուպոլիս |
Լուծարվել է | 1910 |
«Կառափնատ», թուրքահայ քաղաքական-երգիծական պատկերազարդ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1909—10 թվականներին, Կոստանդնուպոլիսում։ Խմբագիրներ՝ Ա. Անտոնյան և Ե. Օտյան։ Հրապարակախոսության և երգիծանքի ժանրերի միջոցներով «Կառափնատը» պայքարել է հայ հասարակական կյանքում ազգային կուսակցությունների դեմ։
Կոչ է արել ձերբազատվել ներկուսակցական կռիվներից։ «Պատրիարքարանի որջերը» խորագրով հոդվածներ և ծաղրանկարներ է զետեղել հայ հոգևորականության վերնախավի դեմ։ Սուր քննադատության է ենթարկել Ազգային սահմանադրության դրույթները և Ազգային ժողովի ու դրա վարչության գործունեությունը։
Տպագրել է Օտյանի «Ժողովրդական պատմություն գազեզ «Արթին ամիրայի» («Կառափնատ»-ի հավելված), «Ճուղուպրիսթ և Ընկ.» (թերթոն), «Պրոպագանդիստը» և այլ գործեր, ինչպես նաև Արփիար Արփիարյանի հոդվածներն ու նամակները՝ ուղղված Ե. Օտյանին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 271)։ |