Կապիտոլիումի տաճար
Արտաքին տեսք
Կապիտոլիումի տաճարը (լատին․՝ Aedes Iovis Optimi Maximi Capitolini, aedes Capitolina), հնագույն կառույց է Կապիտոլիումում։ Այստեղ նստել է Կապիտոլյան եռյակը (Յուպիտերը, Յունոնան, Միներվան)։ Ըստ ավանդության տաճարի կառուցումը սկսվել է Լուցիոս Տարկվինիոս Պրիսկոսի օրոք։ Տաճարը օծվել է մ.թ.ա. 509 թ-ին և պահպանվել է մինչև մ.թ. 6-րդ դարը։ Տաճարը այրվել է 780-ական թթ, սակայն հետո վերականգնվել է։ Ներքին մասը բաժանված է եղել 3 մասի. կենտրոնը նվիրված է եղել (Յուպիտերին, ձախը մասը՝ Յունոնային, իսկ աջը՝ Միներվային։ Այդ դիցերից յուրաքանչյուրին նվիրված է եղել առանձին զոհասեղան[1]։ Տաճարի տանիքը զարդարել է Յուպիտերի տերակոտե (հետագայում՝ բրոնզե[2]) արձանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Temple of Jupiter" in A Topographical Dictionary of Ancient Rome
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիտոլիումի տաճար» հոդվածին։ |
|