Կապիկի և բանանի խնդիր
Կապիկի և բանանի խնդիր, հայտնի խնդիր արհեստական բանականության ոլորտում, հատկապես տրամաբանական ծրագրավորման և պլանավորման մեջ[1][2]։
Խնդրի հայտարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապիկը սենյակում է։ Առաստաղից կախված է բանանի մի փունջ, որին կապիկը չի կարող հասնել։ Այնուամենայնիվ, սենյակում կա նաև աթոռ և փայտ։ Առաստաղը հենց այնպիսի բարձրության վրա է, որ աթոռի վրա կանգնած կապիկը կարող է փայտով տապալել բանանը։ Կապիկը գիտի, թե ինչպես կարելի է տեղաշարժվել, այլ առարկաներ քարշ տալ, հասնել բանաններին և փայտը թափահարել օդում։ Ո՞րն է կապիկի համար գործողությունների լավագույն հաջորդականությունը։
Խնդրի նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խնդիրը նպատակ ունի պատասխանել այն հարցին, թե արդյոք կապիկները խելամիտ են։ Ե՛վ մարդիկ, և՛ կապիկները ունեն մտավոր քարտեզներ օգտագործելու ունակություն, օրինակ՝ ապաստան գտնելու կամ վտանգից խուսափելու համար։ Նրանք կարող են նաև հիշել, թե ուր գնալ սննդի և ջրի համար, ինչպես նաև ինչպես շփվել միմյանց հետ։ Կապիկներն ունակ են ոչ միայն հիշել, թե ինչպես որս անել, այլև նաև նոր բաներ սովորել, ինչը տեղի է ունենում կապիկի և բանանի խնդրի դեպքում։ Չնայած այն հանգամանքին, որ կապիկը գուցե երբեք չի հայտնվել նույնական իրավիճակում՝ ձեռքի տակ ունենալով նույն առարկաները, կապիկը կարող է գալ այն եզրակացության, որ պետք է սանդուղք պատրաստել, տեղադրել այն բանանների տակ և բարձրանալ վերև՝ դրանց հասնելու համար։
Այն աստիճանը, որով նման ունակությունները պետք է վերագրվեն բնազդին կամ սովորելուն, քննարկման առարկա է։
1984 թվականին նկատվել է, որ աղավնին ևս խնդիր լուծելու ունակություն ունի[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Monkey and Banana Problem solved using RBS
- ↑ «Introduction». 2021 թ․ հոկտեմբերի 4.
- ↑ Epstein, R., Kirshnit, C. E., & Lanza, R. P. (81). Rubins. LC (1984).“Insight” in the pigeon: Antecedents and determinants of an intelligent performance. Nature, 308, 61-62.
- ↑ «A Pigeon Solves the Classic Box-and-Banana Problem». YouTube. 2007 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.
|