Կապի էներգիա
Կապի էներգիա, մասնիկների համախմբի կապված վիճակի և այդ մասնիկների ազատ վիճակի (մասնիկներն անջատված են և անսահման հեռացված միմյանցից) էներգիաների տարբերությունը։ Մոլեկուլ կազմող ատոմների դեպքում այն կոչվում է քիմիական կապի էներգիա, իսկ նուկլոնների դեպքում՝ միջուկի կապի էներգիա։ Վերջինս որոշվում է առնչությամբ, որտեղ -ն, -ը և -ը պրոտոնի, նեյտրոնի և միջուկի հանգստի զանգվածներն են, -ն միջուկի զանգվածի թիվն է, -ը՝ պրոտոնների թիվը, -ն՝ լույսի արագությունը վակուումում։ Կապի էներգիան այն էներգիան է, որն անհրաժեշտ է համակարգը բաղկացուցիչ մասերի տրոհելու համար։ Այն բացասական մեծություն է, և որքան մեծ է նրա բացարձակ արժեքը, այնքան մասնիկների կապն ամուր է։ Մեկ նուկլոնին բաժին ընկնող կապի էներգիան կոչվում է միջուկի տեսակարար կապի էներգիա և որոշվում է առնչությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 252)։ |