Կանոպուս
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | աստղ և near-IR source? | ||
Հեռավորություն | 310 ± 20 լուսային տարի | ||
Տեսանելի աստղային մեծություն | −0,74[1] (V) | ||
Համաստեղություն | Ողնուց | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | 20,3 ± 0,5 km/s[2] | ||
Պարալաքս | 10,55 ± 0,56 մավ[3] | ||
Բացարձակ աստղային մեծություն | −5,71 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | A9II[4] | ||
Գույնի ցուցանիշ | 0,15 | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Լուսավորություն | 13 300 արեգակնային լուսատվություն | ||
Պտույտ | 9 km/s[5] | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
|
Կանոպուս կամ Կանաբոս, Ողնուց համաստեղության ամենապայծառ և երկնքի պայծառությամբ երկրորդ (Սիրիուսից հետո) աստղը։ Անունը ստացել է Սպարտայի արքա Մենելայոսի նավավար Կանոպուսի անունից։ Արեգակից հեռու է մոտ 310 լ. տ., կամ 160 պս։ Կանոպուսի տեսանելի աստղային մեծությունը —0, 75 է, իսկ բացարձակ մեծությունը −5.71։ Լուսատվությամբ Արեգակին գերազանցում է 7800 անգամ։ Երևում է 37° հյուսիսային լայնությունից հարավ գտնվող վայրերից։
Կանոպուսը ծերացեղ վառ գիգանտ է, A9 կամ F0 սպեկտրային դասի, համապատասխանաբար, անզեն աչքով այն սպիտակ է երևում։
Հին Եգիպտոսում Թութմոս III ժամանակներում Կանոպուսն անվանում էին Կարաբանա՝«աստղ, որը սփռում է իր լույսը հրո լույսում, երբ այն ցրում է առավոտյան ցողը»[6]։
Պտղոմեոսյան Եգիպտոսում, աստղը հայտնի էր որպես «Պտղոմայոն» (հունարեն։ Πτολεμαῖον)[7]
Ճապոնիայում Կանոպուսը անվանվում էր Մերա-բոշի կամ Ռուջին-սեյ (ծեր մարդու աստղ)[8]։ Հնդկաստանում այն անվանում էին Ագաստի կամ Ագաստյա[6], իսկ Տիբեթի աստղագետները այն նշանակում էին Կամա Ռիշի (སྐར་མ་རི་ཥི།)
Նավավարության մեջ նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ կողմնացույցի օգտագործումը Կանոպուսը համարվում էր Հարավային կիսագնդի Բևեռային աստղ։ Այժմ Կանոպուսի դերը նավավարության մեջ այլ է, նրա խավարածրից բավականին հեռու դիրքը և պայծառությունը թույլ է տալիս այն օգտագործել տիեզերական նավավարության մեջ։ Բազմաթիվ տիեզերական սարքերի վրա տեղադրված է հատուկ խցիկ, որը ստուգում է տիեզերական սարքի դիրքը ըստ աստղի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ducati J. R. Catalogue of Stellar Photometry in Johnson's 11-color system — 2002. — Vol. 2237.
- ↑ Gontcharov G. A. Pulkovo Compilation of Radial Velocities for 35 495 Hipparcos stars in a common system // Ast. Lett. / R. Sunyaev — Nauka, Springer Science+Business Media, 2006. — Vol. 32, Iss. 11. — P. 759–771. — ISSN 1063-7737; 1562-6873; 0320-0108; 0360-0327 — doi:10.1134/S1063773706110065 — arXiv:1606.08053
- ↑ Leeuwen F. v. Validation of the new Hipparcos reduction // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 2007. — Vol. 474, Iss. 2. — P. 653–664. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846 — doi:10.1051/0004-6361:20078357 — arXiv:0708.1752
- ↑ Gray R. O. The early F-type stars - Refined classification, confrontation with Stromgren photometry, and the effects of rotation // The Astrophysical Journal: Supplement Series — AAS, 1989. — Vol. 69. — P. 301–321. — ISSN 0067-0049; 1538-4365 — doi:10.1086/191315
- ↑ Royer F., Grenier S., Baylac, M. -O., Gómez A. E., Zorec J. Rotational velocities of A-type stars in the northern hemisphere. II. Measurement of v sin i // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 2002. — Vol. 393, Iss. 3. — P. 897—911. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846 — doi:10.1051/0004-6361:20020943 — arXiv:astro-ph/0205255
- ↑ 6,0 6,1 Allen, Richard Hinckley (1963) [1899]. Star Names: Their Lore and Meaning (Revised ed.). New York: Dover Publications. էջեր 67–72. ISBN 0-486-21079-0.
- ↑ Martianus Capella 7.838, Hazzard; Fitzgerald (1991). «The Regulation of the Ptolemeia». Journal of the Royal Astronomical Society of Canada. 85: 6–23. Bibcode:1991JRASC..85....6H.; Hazzard. 2000. Imagination of a Monarchy: Studies in Ptolemaic Propaganda, 34–36.
- ↑ Takao Ibaraki (1996 թ․ հուլիսի 14). «Stellar Iconology and Astronomical Folklore in Japan». International Planetarium Society (IPS) Conferences 1996. Osaka: International Planetarium Society. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանոպուս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 241)։ |