Կանայք շալերով (նկար)
Կանայք շալերով (նկար) | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդգար Շահին |
տարի | 1922 թվական |
բարձրություն | 31,7, 50 |
լայնություն | 21,7, 33 |
ստեղծման վայր | Վենետիկ |
ստեղծման երկիր | Իտալիա |
ժանր | գեղանկարչություն |
նյութ | թուղթ (նյութ), չոր ասեղ |
գտնվում է | Հայաստանի պետական պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | Հասարակ դասի պատկանող մի խումբ զրուցող կանայք |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Շալերով կանայք (Շալերով կանայք), Էդգար Շահինի նկարներից։ Պատկերված են փողոցում կանգնած զրուցող կանայք։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի խումբ կանայք` հասարակ դասի պատկանող, փողոցում կանգնած զրուցում են։ Կյանքի այս անցողիկ դրվագը պատկերված է վերին աստիճանի բնական իրադրության պայմաններում։ Ունկնդիրների կենտրոնացած դեմքերը ճանաչելիության աստիճան կոնկրետ են, կեցվածքները` բազմազան, արտահայտությունները` յուրօրինակ։ Պատկերն ունի անզուգական կոմպոզիցիա, որը մշակված է բծախնդրորեն և մանրամասնորեն, որոնց շնորհիվ դրսևորվել է կանանցից յուրաքանչյուրի անհատական նկարագիրը։
Պատկերը մշակված է տաղանդավոր նկարչին պատշաճ ճաշակով ու վարպետությամբ։ Սա նկարչի կիրառած չոր ասեղի տեխնիկայի միջոցներից մեկն է` վկայելով նրա հնարամտությունը։ Սևի և սպիտակի հակադրումները գերազանցորեն են լուծված։ Մուգ և բաց գույնի շալերը այնպես կոնկրետ են թվում, որ, նայելով նրանց կնճիռներին, դիմախաղին, զգեստներին, իսկույն կարելի է իմանալ նրանց ով լինելը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Շահին Էդգար Պետրոսի | Շալերով կանայք. Վենետիկ - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Ե.Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987