Կայո Բլատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայո Բլատ
Հասակը1.70
Ծնվել էհունիսի 2, 1980(1980-06-02)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՍան Պաուլո
ՔաղաքացիությունԲրազիլիա Բրազիլիա
ԿրոնԲուդդայականություն
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
Ակտիվ շրջան1991 — ներկա
ԸնտրանիBróder?
Ամուսին(ներ)Մարիա Ռիբեյրու[2][3]
Համատեղ ապրող(ներ)Mariana Ximenes? և Preta Gil?
Կայո Բլատ՝ Վիքիպահեստ

Կայո Բլատ դե Օլիվեյրա (պորտ.՝ Caio Blat, հունիսի 2, 1980(1980-06-02)[1], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի դերասան, մոդել, էրոտիկ դերասան։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայո Բալտը ամուսնացած է եղել երեք անգամ, առաջին անգամ Մարիանա Խիմենեսի հետ։ Ունեին մեկ երեխա, որը մահացավ, նրանց ամուսնությունը տևեց 1996-1999 թվականները, որից հետո զույգը բաժանվեց։ 2001 թվականին նա մտերիմ հարաբերությունների մեջ էր Անա Արեիլի հետ, նրանք ժամադրվեցին 1 ամիս որից հետո որոշեցին տեղափոխվել Սան Պաուլո և ապրել միասին, 1 տարի միասին ապրելուց հետո, նրանք ունեցան երեխա, սակայն ամուսնական զույգի հարաբերությունները վատացավ, նրանք բաժանվեցին, Կայոն դիմեց ոստիկանություն, քանզի նրա կինը թույլ չէր տալիս նրան տեսնել իր երեխային, դատավորի որոշմամբ երեխայի խնամակալությունը կիսվեց, երկու ծնողների միջև։ 2005-ին Կայոն վերադարձավ Ռիո դե Ժանեյրո որտեղ ամուսնացավ դերասանուհի Մարիա Ռիբեյրոյի հետ, 2010 թվականին ծնվեց նրանց երեխան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Կայոն 1993 թվականին նկարահանվեց Ռեդե Գլոբոյի «Կնոջ Դիմանկարը» սերիալի մի փոքրիկ դրվագում, որը դերասանին մեծ ճանաչում բերեց։ Այնուհետև՝ 1999 թվականին, վերջնականապես պայմանագիր կնքեց Ռեդե Գլոբոյի հետ։ 2005 թվականին «Մեղքի գույնը» սերիալում, 2009ին նկարահանվեց Հնդկաստանի ճանապարհներ (հեռուստասերիալ)ում, 2014-ին Անգին զարդը (հեռուստասերիալ)ը, 2016-ին Ազատություն, Ազատություն սերիալում։ Հեռուստասերիալում մարմնավորում էր Լամա Սոնամին, որը Բուդիստ վանական էր, հեռուստասերիալի նկարահանումներից հետո մահացավ Կայոյի մայրը, Կայոն այնքան տարվեց Ռեինկարնացիայի գաղափարներով, որ անգամ կրոնափոխ եղավ դառնալով Բուդդայական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]