Jump to content

Կալոմել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալոմել

Կալոմել (հունարեն՝ καλός— գեղեցիկ և μέλας— սև), սնդիկի քլորիդ, , քլորաջրածնական թթվի սնդիկային աղը։ Անգույն փոշի է։ Կծու ալկալիների կամ ամոնիակի ազդեցությամբ սևանում է (այստեղից էլ՝ անվանումը)։ Սևացման պատճառը շատ մանր վիճակում սնդիկի առաջացումն է.

Խտությունը 7160 կգ/մ³ է։ Գոլորշիանում է առանց հալվելու, գոլորշիացման ջերմաստիճանը՝ 383, 7 °C։ Ջրում շատ քիչ է լուծվում։ Ստացվում է միարժեք սնդիկի աղերն աղաթթվով մշակելիս և այլ եղանակներով։ Կիրառվում է էլեկտրոդներ պատրաստելու համար, օրգանական սինթեզում (որպես կատալիզատոր), բժշկության մեջ (հակամանրէային միջոց)։ Բնության մեջ կալոմելը հազվադեպ հանդիպող միներալ է։ Առաջանում է սնդիկի հանքավայրերի օքսիդացման գոտում։ Ունի ալմաստի փայլ։ Կարծրությունը 1, 5 է՝ ըստ հանքաբանական սանդղակի։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 181