Կալիբր ՍՆ
Կալիբր ՍՆ (դաս՝S) | |
---|---|
Տեսակ | ունիվերսալ |
Երկիր | Լյուլյևի անվան ԲԿԲ <<Նորարար>> |
Ստեծման և արտադրության պատմպություն | |
Ստեղծման տարի | 2011 թ․ մինչ օրս |
Տեխնիկական տվյալներ | |
Մահացու կրակի հեռավորություն | 60 կմ մ |
Կալիբր ՍՆ (դաս S՝ արտահանման տարբերակ), ռուսական ինտեգրվող հրթիռային համակարգ, որը տեղադրվում է սուզանավերի 533 միլիմետրանոց տորպեդային ապարատների վրա և նախատեսված է վերջրյա, ստորջրյա ու ցամաքում գտնվող թիրախների խոցման համար։ Համակարգով կարող են սարքավորվել ցանկացած տիպի սուզանավերը, որոնք ունեն 533 մմ տորպեդային ապարատներ[1]։
Նախատեսված է «Կալիբր» տեսակի տարբեր հրթիռների արձակման համար։ Համակարգում կարող են օգտագործվել նավակործան թևավոր հրթիռներ (3М-54(Э), 3М-54(Э)1), ցամաքային թիրախներին հարվածելու համար նախատեսված հրթիռներ (3М-14(Э)), ինչպես նաև հակասուզանավային հրթիռներ (91Р(Э)1)[2]։ Կալիբր ՍՆ-ն դառնալու է հինգերորդ սերնդի սուզանավերի «Հասկի» նախագծի հակասուզանավային տարբերակի հիմնական զինատեսակը։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգի հիմնական սարքը 533 միլիմետրանոց տորպեդային ապարատն է։ Հրթիռային համակարգն ունակ է մարտական գործողությունների ընթացքում խոցել նշանակված թիրախները՝ ուժեղ ռադիոէլեկտրոնային և հրդեհային հակազդման պայմաններում։
Ինտեգրվող հրթիռային համակարգի ստանդարտ կառուցվածքի մեջ մտնում են․
- կրակոցները ղեկավարող համընդհանուր համակարգը
- 533 մմ տորպեդային ապարատի հրթիռարձակման սարքը ( 3М-54(Э), 3М-54(Э)1, 3М-14(Э), 91Р(Э)1 հրթիռների համար)
- էլեկտրամատակարարման և կենսապահովման համակարգերը
- տեխնիկական ապահովման սարքավորումների վերգետնյա համակարգը։
Թիրախային նշանակման տվյալներ կարող է ստանալ ցանկացած առափնյա, նավային, օդանավային, արբանյակային համակարգերից և համալիրներից։
Կառավարման համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարման նավային ունիվերսալ համակարգն աշխատում է իրական ժամանակի ռեժիմում և ապահովում է նավային տեղեկատվաղեկավարման համակարգից թիրախների ընդունումը, գործարկումից առաջ հրթիռների նախապատրաստումը, որի ընթացքում իրականացվում է հրթիռների օդային համակարգերի ստուգում, ինչպես նաև ձևակերպում ու հրթիռներում տեղադրում է թռիչքին վերաբերող ինֆորմացիան և իրականացնում հրթիռների արձակումը[3]։
Կառավարվող թևավոր հրթիռներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 3М-54(Э) հականավային հրթիռը համալրված է 200 կգ-անոց անբաժան մարտագլխիկով և АРГС-54 ակտիվ ռադիոլոկացիոն գլխիկով և ունի 60 կմ հեռավորության խոցելիություն։ Թռիչքն իրականացնում է մարշային շարժիչով, ծովի մակարդակից 20 մետր բարձրության վրա, որին հաջորդում է մինչև 10 մետր իջեցում։
- 91Р(Э)1 հակասուզանավային հրթիռային համակարգը մարտագլխիկի փոխարեն համալրվում է МПТ-1УМ(Э) անջատվող գլխամասային փոքրածավալ տորպեդով և թռիչք է իրականացնում ձգաբանական հետագծով՝ հաշվարկային պահին մարտագլխի անջատմամբ։
- 3М-14(Э) առափնյա թիրախների դեմ օգտագործվող հրթիռը համալրված է 450 կգ անբաժան ֆուգասային մարտագլխիկով և АРГС-14 ինքնատեղադրվող ակտիվ ռադիոտեղորոշման գլխիկով։ Թռիչքն իրականացնում է մարշային շարժիչով, ծովի մակարդակից 20 մ, ցամաքից՝ 50 մ բարձրության վրա, որի արդյունքում թռիչքի վերջնական հետագծում բարձրանում է 150 մ և օդում պայթեցնում մարտագլխիկը՝ թիրախին մաքսիմալ վնաս հասցնելու նպատակով[3]։
Գործարկման սկզբունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիրախների աշխարհագրական կոորդինատները մուտքագրվում են գործարկման համակարգի հաշվարկային սարք (ՀՍ)[4], որը, հաշվի առնելով իր նավի ընթացքն ու արագությունը, հաշվարկում է նրանց հետ սպասվող հանդիպման կետերը, ընդ որում հաշվարկված տվյալները ժամանակի ընթացքում շարունակաբար թարմացվում և ճշտվում են։ Օպերատորը ՀՍ-ին[4] հաղորդում է մեկնարկի անհրաժեշտության ու հրթիռների տիպերի ու քանակի մասին, գործարկման համակարգն անցկացնում է հրթիռի 10 վայրկյանանոց նախաթռիչքային նախապատրաստություն, ներմուծում թռիչքին վերաբերող հանձնարարությունները և իրականացնում մեկանգամյա կամ համազարկային արձակում։ «Պուսկ» կոճակի սեղմումով հրթիռները դուրս են հրվում տորպեդային ապարատից, որին հաջորդում է մեկնարկային շարժիչի[5] գործարկումը, որն ապահովում է շարժումը ջրի տակ, ջրից դուրս գալն ու բարձրություն հավաքելը։ Մեկնարկային շարժիչի գործարկումից հետո միանում է մարշային շարժիչը, որն ապահովում է խոցման հաշվարկային պահին հրթիռի կառավարվող թռիչքը։ Մեկ թիրախի վրա միաժամանակ կարելի է արձակել մինչև 4 հրթիռ, որոնք հարձակումն իրականացնում են տարբեր ուղղություններով և ապահովում հակառակորդի հակաօդային պաշտպանության տարածքում հրթիռի՝ հնարավորինս կարճ ժամանակ գտնվելը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Интегрированная ракетная система «Club»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Семейство ракетных систем «Club»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Ракетные системы «Club»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ 4,0 4,1 Вычислительное устройство // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Вычислительное устройство, счётно-решающее устройство, автоматически выполняет одну какую-либо математическую операцию или последовательность их с целью решения одной задачи или класса однотипных задач. В. у. могут быть автономными или входить в состав сложных систем. Различают В. у. аналоговые (непрерывного действия) и цифровые (дискретного действия) и комбинированные аналого-цифровые В. у.
- ↑ СТАРТОВЫЙ ДВИГАТЕЛЬ // Научно-технический энциклопедический словарь.
СТАРТОВЫЙ ДВИГАТЕЛЬ, РАКЕТНЫЙ двигатель, который сообщает движение снаряду или космическому кораблю на первых стадиях полета, а затем отделяется и тем самым уменьшает собственный вес конструкции.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://web.archive.org/web/20131206125439/http://www.okb-novator.ru/Home/Production
- Информация о комплексе на сайте производителя
- https://web.archive.org/web/20131203062136/http://www.okb-novator.ru/Home/History
- Видео: Club-M Береговой комплекс ракетного оружия
- Каталог вооружения и военной техники Arms-Expo.ru