Տորպեդային ապարատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«ՄՈւ-90» տորպեդների եռակի արձակման կայանք գերմանական «F221 Hessen» ֆրեգատում

Տորպեդային ապարատ, տորպեդները պահելու և կրակելու հարմարանք։ Իրենից ներկայացնում է խողովակ, որի տրամագիծը և երկարությունը համապատասխանում են դուրս նետվող տորպեդի տրամաչափին։ Տորպեդային ապարատները տեղադրում են վերջրյա նավերի (1-ից 5 հատ), սուզանավերի (2-ից 10 հատ և ավելի), տորպեդային կատերների վրա և ափին։ Սուզանավերում Տորպեդային ապարատներն ամրացված են անշարժ, վերջրյա նավերի վրա սովորաբար լինում են դարձկեն։ Տորպեդները դուրս են նետվում պնևմատիկ կամ հիդրոպնևմատիկ եղանակով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png