Կալատրավա լա Վիեխա
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ, հնագիտական հուշարձան և հուշարձան |
Տեղագրություն | Կաստիլիա-Լա Մանչայի ինքնավար համայնք |
Վարչական միավոր | Կառիոն դե Կալատրավա[1] |
Երկիր | Իսպանիա |
Կառուցված | Իբերիական ժամանակաշրջան |
Calatrava la Vieja Վիքիպահեստում |
Կալատրավա լա Վիեխա (իսպ. Calatrava la Vieja), միջնադարյան կառույց է Իսպանիայում։ Այժմ համարվում է Հնագիտական Պարկի մաս, գտնվում է Կաստիլիա-Լա Մանչայի ինքնավար համայնքի կազմում։ Կալատրավան Ուշ միջնադարում Գուադիանա գետի հովտի միակ նշանավոր քաղաքն էր։
Անունը ծագում է (Արաբ.: قلعة رباح, տրանսլիտ. Qalʿat Rabāḥ, ) մի արաբ ազնվականի անունից,ով իշխել է այդտեղ 8-րդ դարում,թեև որպես ամրոց այն հիշատակվում է ավելի վաղ, դեռ Իբերիական ժամանակներից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղամասի մասին հիշատակությունները վերաբերում են 785 թվականին։ 853 թվականին,երբ այն հակամարտության պատճառ էր Տոլեդոյի մուսուլմանների և Կորդովայի ամիրայության միջև, գրեթե հիմնովին ավերվել է, սակայն հետագայում վերակառուցվել է։ Ամրոցը վերակառուցել է Ալ-Հաքմանը, Մուհամմադ Առաջինի եղբայրը:Այն դարձել է տարաածաշրջանի կենտրոն։ Կորդովայի Խալիֆայության անկման ողջ շրջանում ամորցը ձեռք բերելու համար մրցակցության մեջ էին Թաիֆայի թագավորությունները՝ Սևիլիայի,Կորդովայի և Տոլեդոյի իշխանությունները:1147 թվականին Կալատրավան գրավվեց Ալֆոնսո 7-րդի կողմից՝դառնալով Ռեկոնկիստայի այդ փուլի ամենահեռավոր քրիստոնեական կենտրոնը:Ամրոցը գտնվում էր Տաճարականների միաբանության պաշտպանության ներքո, սակայն այն անհուսալի էր, ուստի Սանչո 3-րդ Կաստիլը առաջարկ արեց, որ ամրոցը կնվիրի նրան, ով կկարողանա այն պաշտպանել Մավրերից:Դիեգո Վելասքեզ անունով մի միաբան,ով մինչ կուսակրոն դառնալը ռազմիկ էր եղել՝ոգևորվելով ընդունեց առաջարկը։ Սանչոն նրան տվեց արտոնություն, և, կազմակերպելով բանակ՝ Տոլեդոյի արքեպիսկոպոս Խուան Երկրորդի աջակցությամբ կարողացավ 1158 թվականին հաջողությամբ ամրոցը պաշտպանել Մավրերի հարձակումներից։
15-րդ դարում,երբ Կալատրավայի իշխանը իր բնակավայրը տեղափոխեց Կարիոն դե Կալատրավա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (Իսպաներեն) Galería Fotográfica en www.ciudad-real.es Արխիվացված 2008-05-18 Wayback Machine
- (Իսպաներեն) Parque Arqueológico Alarcos-Calatrava (Red de Parques Arqueológicos de Castilla-La Mancha) Արխիվացված 2009-01-31 Wayback Machine
- (Իսպաներեն) Calatrava La Vieja en www.nrtarqueologos.com Արխիվացված 2008-10-08 Wayback Machine
- (Իսպաներեն) Descripción detallada y extensa galería fotográfica en www.castillosnet.org Արխիվացված 2008-05-16 Wayback Machine
- Eduardo Manzano Moreno, La frontera de al-Andalus en época de los Omeyas Madrid: CSIC, 1991, pág. 168.
- Abu Tammam ibn Rabah, El cálamo del poeta, ed. de Teresa Gárulo, Madrid: Hiperión, 2008.
- Abundante información del castillo y geocaching en el yacimiento de Calatrava la Vieja
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալատրավա լա Վիեխա» հոդվածին։ |
|