Կազմող
Appearance
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կազմող (այլ կիրառումներ)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3a/Relieur_JPG01.jpg/250px-Relieur_JPG01.jpg)
Կազմող կամ կազմարար, ձեռագիրը, գիրքը կազմի մեջ ամփոփող, ամրացնող վարպետ։ Միջին դարերում հայկական ձեռագրեր կազմողները կոչվել են «կազմիչ», «կազմող», «կապող», «գրակապ», «կազմարար», «փերթակար»։
Մագաղաթյա ձեռագրի հայ հնագույն Կազմողի մասին հիշատակությունը 5-րդ դարից է («Գէորգ կազմիչ», Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 5547), թղթյա ձեռագրինը՝ 999 թվականից («Տիրանուն կազմիչ», Վենետիկի Մխիթարյան մատենադարան)։ Մետաղյա կազմեր պատրաստելիս կազմարարներին օգնել են դարբինները, ոսկերիչները, արծաթագործները։
Կազմարարությունը բավականին զարգացած էր Միջնադարյան Հայաստանում։ Կազմողների գործերից շատ բան է մեզ հասել։ Կազմող է կոչվում նաև խաչքարեր կերտող վարպետը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազմող» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 157)։ ![]() |