Ծրագրավորողի օր
Ծրագրավորողի օր ռուս.՝ День программиста | ||||||
---|---|---|---|---|---|---|
Տեսակ | միջոցառում, օր և տոն | |||||
Ամսաթիվ |
| |||||
Տոնվում է | պաշտոնապես Ռուսաստանում |
Ծրագրավորողի օր (ռուս.՝ День программиста), միջազգային օր, որը ճանաչված է բազմաթիվ տեխնոլոգիական և ծրագրավորման ընկերությունների կողմից։ Ամենամյա տոնը նշվում է տարվա 256-րդ օրը (հաշվարկման տասնվեցական համակարգում 100-րդ, կամ 28-րդ)։ Սովորական տարիներին համընկնում է սեպտեմբերի 13-ի, իսկ նահանջ տարիների՝ սեպտեմբերի 12-ի հետ։ Այն պաշտոնապես ճանաչված է Ռուսաստանում[1][2]։
256 թիվը (28) ընտրվել է, քանի որ այն մեկ ութ-բիթ բայթով ներկայացվող տարբեր արժեքների քանակն է և հայտնի է ծրագրավորողների շրջանում[3]։ 256-ը նաև երկուսի ամենաբարձր աստիճանն է, որը չի 365-ը՝ տարվա օրերի քանակը։
Պաշտոնական ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոնի գաղափարը առաջարկել են «Parallel Technologies» ծրագրային ապահովման ընկերության աշխատակիցներ Վալենտին Բալտը և Միքաել Չերվիակովը։ Դեռևս 2002 թվականին նրանք կազմակերպել են ստորագրահավաք՝ Ռուսաստանի կառավարությունից օրը պաշտոնապես որպես ծրագրավորողի օր ճանաչելու խնդրանքով[4]։
2009 թվականի հուլիսի 24-ին Ռուսաստանի զանգվածային հաղորդակցության և կապի նախարարությունը հանդես է եկել նոր մասնագիտական տոնի՝ ծրագրավորողի օրվա, նախագծով[5][6]։
2009 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրամանագիրը[2][7]։
Չինաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանում ծրագրավորողի օրը նշվում է հոկտեմբերի 24-ին[8][9]։ Այդ օրը ընտրվել է, քանի որ այն հնարավոր է գրել նաև 1024 տեսքով, ինչը հավասար է -ի։ Այն նաև չի փոխվում նահանջ տարիներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Decree #1034
- ↑ 2,0 2,1 «Dmitry Medvedev issued an executive order establishing a new professional holiday, the Day of the Programmer». Kremlin.ru. 2009 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 12-ին. «Day of the Programmer will be celebrated on the 256th day of each year, that is on September 13 or 12 depending on whether the year is a leap year.»
- ↑ «Президент России подписал указ об утверждении Дня программиста». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ ««Праздник 256-го дня»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
- ↑ ««У программистов может появиться свой официальный праздник»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Ъ-Новости - Российские программисты получат профессиональный праздник». Kommersant.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Президент России подписал указ об утверждении Дня программиста». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «中国程序员节,10月24日,你同意吗?». Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «中國將10月24日 暫定為 程式設計師節(非官方認定) Tsung's Blog». blog.longwin.com.tw (Chinese (Taiwan)). Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության նախագահի «Ծրագրավորողի օրվա մասին» հրամանագիր № 1034, Սեպտեմբերի 11, 2009։ (ռուս.)