Ծրագրավորողի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծրագրավորողի օր
ռուս.՝ День программиста

Տեսակմիջոցառում, օր և տոն
Ամսաթիվ
13.09.2021
13.09.2022
13.09.2023
12.09.2024
13.09.2025
Տոնվում էպաշտոնապես Ռուսաստանում

Ծրագրավորողի օր (ռուս.՝ День программиста), միջազգային օր, որը ճանաչված է բազմաթիվ տեխնոլոգիական և ծրագրավորման ընկերությունների կողմից։ Ամենամյա տոնը նշվում է տարվա 256-րդ օրը (հաշվարկման տասնվեցական համակարգում 100-րդ, կամ 28-րդ)։ Սովորական տարիներին համընկնում է սեպտեմբերի 13-ի, իսկ նահանջ տարիների՝ սեպտեմբերի 12-ի հետ։ Այն պաշտոնապես ճանաչված է Ռուսաստանում[1][2]։

256 թիվը (28) ընտրվել է, քանի որ այն մեկ ութ-բիթ բայթով ներկայացվող տարբեր արժեքների քանակն է և հայտնի է ծրագրավորողների շրջանում[3]։ 256-ը նաև երկուսի ամենաբարձր աստիճանն է, որը չի 365-ը՝ տարվա օրերի քանակը։

Պաշտոնական ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնի գաղափարը առաջարկել են «Parallel Technologies» ծրագրային ապահովման ընկերության աշխատակիցներ Վալենտին Բալտը և Միքաել Չերվիակովը։ Դեռևս 2002 թվականին նրանք կազմակերպել են ստորագրահավաք՝ Ռուսաստանի կառավարությունից օրը պաշտոնապես որպես ծրագրավորողի օր ճանաչելու խնդրանքով[4]։

2009 թվականի հուլիսի 24-ին Ռուսաստանի զանգվածային հաղորդակցության և կապի նախարարությունը հանդես է եկել նոր մասնագիտական տոնի՝ ծրագրավորողի օրվա, նախագծով[5][6]։

2009 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրամանագիրը[2][7]։

Չինաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում ծրագրավորողի օրը նշվում է հոկտեմբերի 24-ին[8][9]։ Այդ օրը ընտրվել է, քանի որ այն հնարավոր է գրել նաև 1024 տեսքով, ինչը հավասար է -ի։ Այն նաև չի փոխվում նահանջ տարիներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Decree #1034
  2. 2,0 2,1 «Dmitry Medvedev issued an executive order establishing a new professional holiday, the Day of the Programmer.»։ Kremlin.ru։ 2009-09-12։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-16-ին։ Վերցված է 2009-09-12։ «Day of the Programmer will be celebrated on the 256th day of each year, that is on September 13 or 12 depending on whether the year is a leap year.» 
  3. «Президент России подписал указ об утверждении Дня программиста»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-14-ին 
  4. ««Праздник 256-го дня»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին։ Վերցված է 2012-06-30 
  5. ««У программистов может появиться свой официальный праздник»»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-28-ին։ Վերցված է 2016-09-12 
  6. «Ъ-Новости - Российские программисты получат профессиональный праздник»։ Kommersant.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին։ Վերցված է 2011-09-13 
  7. «Президент России подписал указ об утверждении Дня программиста»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2016-09-12 
  8. «中国程序员节,10月24日,你同意吗?»։ Վերցված է 2018-02-05 
  9. «中國將10月24日 暫定為 程式設計師節(非官方認定) Tsung's Blog»։ blog.longwin.com.tw (zh-TW)։ Վերցված է 2018-07-02 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]