Ծիծեռնակաբերդ (հնավայր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիծեռնակաբերդ (այլ կիրառումներ)

Ծիծեռնակաբերդ, բրոնզեդարյան հնավայր Երևանում, Հրազդանի աջ ափին։ Ըստ ավանդության՝ այստեղ եղել է հայոց սիրո աստվածուհի Աստղիկի տաճարը, որի երկրորդ հարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր էին տանում Աստղիկի սիրեցյալին՝ Վահագն աստծուն (այստեղից էլ առաջացել է Ծիծեռնակաբերդ անունը)։

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին, Երևանգէսի շինարարության ժամանակ, Հրազդանի ձախ ափին հայտնաբերվել են ուշ բրոնզի դարի դամբարաններ, որոնցում գտնվել են սև, կարմիր, դեղնավուն, ուղիղ և ալիքաձև գծանախշերով խեցեղեն, վանակատից ցլեպներ, բրոնզե ջարդված թուր, մարդկանց և կենդանիների ոսկորներ։ Հրազդանի ձորում գտնվում է անմշակ քարերից կառուցված և մանր քարերով լցված պարսպով (հյուսիսային և հարավային կողմերից) կիկլոպյան ամրոց, որն արևելքից պաշտպանվել է գետի ջրերով։ Գետի աջ ափին պահպանվել են շենքերի մնացորդներ։

Մեծ եղեռնին նվիրված հուշարձանի կառուցման ժամանակ բացված դամբարաններից մեկում հայտնաբերվել են լավ պահպանված գունազարդ կճուճներ։ Հուշարձանից արևելք՝ անտառի մեջ, նույնպես պահպանվել են հնագույն շենքերի հիմքեր (հավանաբար՝ փոքր բնակավայրի հետքեր)։ Ծիծեռնակաբերդը դեռևս լավ ուսումնասիրված չէ։ 1967 թվականին Ծիծեռնակաբերդում բացվեց Մեծ եղեռնի հուշարձանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 125