Խրախճանք ժանտախտի ժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խրախճանք ժանտախտի ժամանակ
ռուս.՝ Пир во время чумы
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրողբերգություն
Ձևպիես
ՀեղինակԱլեքսանդր Պուշկին
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1830
Հրատարակվել է1832

«Խրախճանք ժանտախտի ժամանակ» (ռուս.՝ «Пир во время чумы»), Ալեքսանդր Պուշկինի փոքր ողբերգություններից չորրորդը, որ ստեղծվել է Բոլդինյան աշնան ընթացքում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խրախճանք ժանտախտի ժամանակ» ստեղծագործությունը փոքր պիես է, որ բաղկացած է մեկ տեսարանից[1] և շոտլանդացի բանաստեղծ Ջոն Ուիլսոնի «Ժանտախտի քաղաք» (անգլ.՝ The city of the plague) պիեսից մի հատվածի թարգմանություն է, որը նվիրված է 1665 թվականի լոնդոնյան համաճարակին։ 1830 թվականին Պուշկինը Բոլդինոյում բախվել է Ռուսաստանի պատմության մեջ տեղի ունեցած խոլերայի առաջին համաճարակին (իր նամակներում այն կոչել է ժանտախտ), որը գրողի ուշադրությունը հրավիրել է այդ թեմայի վրա[2]։ Վիպակի վրա աշխատանքը Պուշկինն ավարտել է 1830 թվականի նոյեմբերի 6-ին[3]։ Ողբերգությունն առաջին անգամ հրատարակավել է 1832 թվականին «Альциона» ալմանախում[2]։ Պուշկինի այլ ստեղծագործությունների («Ժլատ ասպետը», «Մոցարտ և Սալիերի», «Քարե հյուրը») հետ միասին «Խրախճանք ժանտախտի ժամանակ» ողբերգությունը ներառվել է «Փոքրիկ ողբերգությունների» շարքում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում տիրում է ժանտախտի համաճարակը։ Մի քանի մարդ սեղան են բացում փողոցում և սկսում քեֆ անել ու տխրալի երգել։ Խրախճանքը գլխավորում է Վալսինգամը (նրան կոչում են Նախագահ)։ Խրախճանքի ժամանակ նրանց մոտ է գալիս քահանան և նրանց մեղադրում սրբապղծության և անաստվածության մեջ։ Նա ասում է, որ դադարեցնեն խրախճանքն ու գնան տուն, սակայն Վալսինգամն ասում է, թե իրենց տները մռայլ են, իսկ երիտասարդությունը սիրում է ուրախություն։ Այդ ժամանակ քահանան նրան հիշեցնում է, որ դեռ երեք շաբաթ առաջ նա լալիս էր իր մոր գերեզմանի վրա և ավելացնում, որ խեղճ կինը հիմա լալիս է երկնքում՝ տեսնելով նրան։ Նախագահը քահանային խնդրում է հեռանալ։ Վերջինս նրան իր կնոջ անունով երդվել է պարտադրում, ինչը վրդովվեցնում է նրան։ Նա ասում է, թե նրա ընկած հոգին երգեք չի հասնի այնտեղ, ուր իր մայրն ու կինն են։ Քահանան հեռանում է, խրախճանքը շարունակվում է, իսկ Վալսինգամը մնում է մտահոգության մեջ։ Նրան անհանգստացնում է սիրելի մոր հոգին։

Գեղարվեստական արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինը շատ է զբաղվել դասական երկերի թարգմանությամբ և գրել է ֆանտազիաներ հայտնի ստեղծագործությունների թեմաներով, բայց «Խրախճանք ժանտախտի ժամանակ» երկն իր տեսակի մեջ միակն է Պուշկինի թարգմանությունների շարքում[2]։ Բանաստեղծը կարողացել է Ուիլսոնի՝ երեք գործողությունից բաղկացած պիեսի ոչ մեծ հատվածից ստեղծել առանձին ստեղծագործություն, որ օժտված է գեղարվեստական միասնականությամբ, ավարտվածությամբ ու գեղարվեստական բարձր արժեքով։ Պուշկինի վարպետության շնորհիվ «Խրախճանք ժանտախտի ժամանակ» ստեղծագործությունը գոյություն ունի Ուիլսոնի պիեսից անկախ[4]։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 թվականին Խորհրդային Միությունում «Փոքր ողբերգություններ» ֆիլմը, որում տեղ է գտել նաև «Խրախճանք ժանտախտի ժամանակ» ստեղծագործությունը։ Գլխավոր դերերը կատարել են Ալեքսանդր Տրոֆիմովն (Նախագահ) և Իվան Լապիկովը (քահանա)։
  • «Նիկիտինյան դարպասների մոտ» (ռուս.՝ «У Никитских ворот») թատրոնի ներկայացում, ազատ ֆանտազիա պուշկինյան բանաստեղծությունների թեմայով։ Ռեժիսոր՝ Մարկ Ռոզովսկի։
  • «Խրախճանք ժանտախտի ժամանակ» ստեղծագործության սյուժեի հիման վրա օպերաներ են գրել Ցեզար Կյուիին (1900), Սերգեյ Պրոկոֆևը (1909), Բորիս Ասաֆևը (1940), Ալեքսանդր Գոլդենվեյզերը (1942), Վլադիմիր Կոբեկինը (1980) և Սերգեյ Շվեցը (2011)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այնպես, ինչպես «Տեսարան Ֆաուստից» (ռուս.՝ «Сцена из Фауста») ստեղծագործությունը։
  2. 2,0 2,1 2,2 А. С. Пушкин Примечания // Собрание сочинений в 6 томах. — Москва: Правда, 1969. — Т. 3. — С. 466, 468-469. — 480 с.
  3. «Пушкин в Болдино». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  4. М. П. Алексеев. Из истории английской литературы: этюды, очерки, исследования. М., 1960. С. 417.