Խուռիերեն, մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներում Միջագետքի հյուսիսում, Հայկական լեռնաշխարհի հարավում և հարակից շրջաններում տարածված էրգատիվ և ագլյուտինատիվ լեզու (մեռած)։ Խուռիերենի կրողները խուռիներն էին։
Հաճախ լեզուն հատկացվում է «Ասիանական լեզվախմբին»։ Եղել են նաև խեթական, ուրարտական, արիական և կովկասյան առնչակցություններ հաստատելու փորձեր։ Խոսվել է Մերձավոր Արևելքում (Տիգրիսի և Եփրատի վերին հոսանքներում, Վանա լճի շրջակայքում)։ Գրավոր աղբյուրները (սեպագիր) վերաբերում են մ. թ. ա. II հազարամյակին (խուռիական թագավորի նամակը եգիպտական փարավոնին, շումերա-խուռիական բառացանկ, աքքադա-խուռիական երկլեզվյան արձանագրություններ և այլն)։ Հիմնականում կցական լեզու է. առկա է նախադասության էրգատիվ կառուցվածքը։
Իգոր Դյակոնով. Языки древней Передней Азии. Издательство Наука, Москва. 1967. 491 с.
Speiser, E. A. (1941). Introduction to Hurrian. New Haven։ Pub. by the American schools of Oriental research under the Jane Dows Nies publication fund.
Wegner, I., Hurritisch, eine Einführung, Harassowitz (2000), ISBN 3-447-04262-1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 102)։