Jump to content

Խորալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորալ (լատ. choralis - երգչախմբային, երգչախմբի հատկացված), կաթոլիկական եկեղեցում կրոնական երգասացությունների տեսակ՝ Աստվածաշնչից քաղված խոսքերով. Գրիգորյան խորալում՝ լատիներեն, բողոքական խորալում՝ որևէ տեղական (օրինակ, գերմաներեն) լեզվով։

Երգվում է միաձայն՝ ա կապելլա խմբով, բողոքականը՝ քառաձայն, երգեհոնի նվագակցությամբ։ Գրիգորյան խորալը քրիստոնեական բազմաթիվ երգասացությունների ընտրության և վերամշակման արդյունք է, իրականացվել է Հռոմում, VII դարի 2-րդ կեսին (ավանդաբար վերագրվում է Գրիգոր Ա պապին, թեև սա մահացել է 604 թ.-ին) և դարձել կաթոլիկական եկեղեցու երաժշտության հիմքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 84