Խոտ (գետ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոտ (այլ կիրառումներ)
Խոտ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 5 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Սյունիքի բարձրավանդակ |
Գետաբերանի տեղակայում | Որոտան |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Սալնանցձոր և Ուլնիձոր |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Սյունիքի մարզ |
Խոտ, Խոտագետ, գետ Հայաստանի Սյունիքի մարզում, Որոտան գետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակից և Շինուհայր գյուղից 2 կմ հարավ-արևելքում միանում մայր գետին։ Երկարությունը՝ 5 կմ[1]։
Հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը («Խոտագետ այդի» բառակապակցության մեջ։ Ս. էփրիկյանը, հենվելով այս վկայության վրա, Խոտագետ համարում է գետ, որն այդպես է կոչվել Խոտ գյուղի մոտով անցնելու պատճառով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 56 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 787 — 992 էջ։
|