Խոսքային կլիշե
Խոսքային կլիշե (ֆր.՝ cliché), խոսքային գործածություն, շաբլոնային նախադասություն[1][2][3][4][5]։ Կլիշեն իր իմաստաբանությամբ արտահայտում է կառուցվածքային մեկ միավոր։ Կլիշեները հաղորդակցման ընթացքի հեշտացմանը նպաստող և հոգեբանական կարծրատիպերին համապատասխանող պատրաստ խոսքային բանաձևեր են[1][4]։
Խոսքային կլիշեների գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիշեի կարևորագույն գործառույթներից մեկը համաձայնության կամ բողոքի արտահայտումն է։ Եթե կլիշեն որպես համաձայնության նշան է օգտագործվում, այն նաև ցույց է տալիս հռետորի՝ որոշակի հասարակական խմբի պատկանելը, ինչն արտահայտվում է ծածկալեզվում խոսքային կլիշեների առատությամբ[6]։ Խոսքային կլիշեները լայնորեն կիրառվում են քաղաքական խոսքի մեջ։ Քաղաքական կլիշեների օրինակ են՝ «մռայլ տեսություններ», «վստահության ճգնաժամ», «անդրկուլիսյան գործարքներ»[7] կամ արդեն թևավոր խոսքի վերածված «երկաթե վարագույր», «դեղին մամուլ», «չարի կայսրություն»[8]։
Քաղաքական կլիշեները ծառայում են քաղաքական երևույթներին և անձանց հակիրճ, հանդիսավոր ձևով դասակարգելու և գնահատական տալու համար։ Քաղաքական կլիշեն հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ ենթատեքստը, որում այն օգտագործվում է. կախված դրանից՝ միևնույն արտահայտությունը կարող է տարբեր իմաստներ արտահայտել։ Կարող է դիտարկվել նաև որպես հռետորական հնարք։ Քարոզչական խոսքային կլիշեները միտված են լեզուն կրողների ենթագիտակցության մեջ ավելացնել գաղափարախոսական կարծրատիպեր[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Клише // Розенталь Д. Э., Теленкова М. А. Словарь-справочник лингвистических терминов. Изд. 2-е. — М.: Просвещение (издательство). — 1976
- ↑ Клише // Современная энциклопедия. — 2000
- ↑ Клише Արխիվացված 2015-02-04 Wayback Machine // Ожегов С. И., Шведова Н. Ю. Толковый словарь Русского языка. — 1949—1992
- ↑ 4,0 4,1 Клише // Толковый переводоведческий словарь. — 3-е издание, переработанное. — М.: Флинта: Наука, 2003
- ↑ Клише // Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1969—1978
- ↑ Речевые клише // Энциклопедия «Кругосвет»
- ↑ Дедушкина Т. А. Жанровое пространство политического дискурса // Studia Linguistica: Збірник наукових праць. Випуск 5. Частина 2. — Київ: Видавничо-поліграфічний центр "Київський університет". — С. 472-477. — 554 с. — 100 экз.
- ↑ Откуда появились известные политические клише?
- ↑ Васильев А. Д. Слово в телеэфире: Очерки новейшего словоупотребления в российском телевещании Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Брагина Н.Г. Клише // Социокультурные конструкты в языке. — 2-е. — М.: ФЛИНТА, 2013. — С. 52—55. — 387 с.