Խոսե Անդրե Բիլիբիոն ծնվել և մեծացել է Արգենտինայում։ Այդ երկրում էլ սկսել է իր ֆուտբոլային կարիերան։ Իր բարձր հասակի և գրագետ խաղի համար 2000-ականների սկզբին ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական, որն այդ տարիներին բարձրահասակ և տեխնիկապես գրագետ պաշտպանների պակաս ուներ։ Խոսե Անդրե Բիլիբիոն 2002 թվականին ընդգրկվել է Հայաստանի հավաքականի և «Փյունիկ»-ի ֆուտբոլիստների լավագույն եռյակում[6][7]։