Դեպորտիվո Արմենիո
Դեպորտիվո Արմենիո | |||
![]() | |||
Ամբողջական անուն | «Դեպորտիվո Արմենիո» Ֆուտբոլային Ակումբ | ||
---|---|---|---|
Մականուն(ներ) | Tricolor (եռագույն) | ||
Գույներ | Կարմիր, կապույտ, նարնջագույն | ||
Հիմնադրում | 1962 | ||
Երկիր | ![]() | ||
Մարզադաշտ | «Արմենիա» մարզադաշտ | ||
Տարողունակություն | 8000 | ||
Նախագահ | ![]() | ||
Մարզիչ | ![]() | ||
Կայք | |||
Լիգա | Պրեմիեր B Մետրոպոլիտանա | ||
|
Դեպորտիվո Արմենիո կամ Արմենիո (իսպաներենից` Սպորտային Ակումբ Հայաստան), արգենտինական ֆուտբոլային ակումբ, որը ստեղծվել է Բուենոս Այրեսի հայ համայնքի կողմից։ Հանդես է գալիս Պրեմիեր B Մետրոպոլիտանայում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դեպորտիվո Արմենիո» ստեղծվել է 1962 թվականին Բուենոս Այրեսում հայ սփյուռքի կողմից, սկզբնական անվանումն էր Club Armenio de Fútbol։ 1968 թվականին ակումբը փոխում է անվանումը ներկայիս անվամբ և միանում Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիային։ Սկզբնական ակումբի գույներն էին սևը և սպիտակը, իսկ այժմ տնային համազգեստը ունի հայկական դրոշի գույները՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, իսկ մրցակցի դաշտում հանդես է գալիս սպիտակ, կանաչ գույներով։ Ակումբի համար առավել հաջող տարի եղել է 1986/87 մրցաշրջանը, այդ տարի «Դեպորտիվո Արմենիո» հայ համայնքի թիմը անցավ Արգենտինայի ազգային ռեկորդը առանց պարտության խաղերի թվով, ձախողվեցին միայն 38-րդ խաղում։
2010 թվականի ապրիլի 24-ին «Դեպորտիվո Արմենիոյի» խաղացողները 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը խաղադաշտ դուրս եկան Հայաստանի ազգային հավաքականի մարզահագուստով[1]։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1986/87 մրցաշրջան - չեմպիոններ Պրեմիեր B Նաթիոնալում։
1986/87 մրցաշրջան - Արգենտինայի ազգային ռեկորդակիր՝ առանց պարտության խաղերի թվով։
Հայտնի խաղացողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Դեպորտիվո Արմենիոն՝ Հայաստանի հավաքականի մարզահագուստով»(չաշխատող հղում)
|