Խիրուրգիա (պատմվածք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խիրուրգիա (այլ կիրառումներ)
Խիրուրգիա ռուս.՝ Хирургия | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1884 |
Հրատարակվել է | օգոստոսի 11 (23), 1884 |
«Խիրուրգիա» (ռուս.՝ Хирургия), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1884 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է «Օսկոլկի» ամսագրում 1884 թվականի օգոստոսի 11-ին։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ա. Պ. Չեխովի «Խիրուրգիա» պատմվածքը գրվել է 1884 թվականի օգոստոսին։ Առաջին անգամ հրապարակվել է հումորիստական գրական-գեղարվեստական «Բեկորներ» ամսագրում № 32, 1884 թվականի օգոստոսի 11-ին թատերաբեմ ենթավերնագրի ներքո Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ 1886 թվականին պատմվածքն ընդգրկվել է «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուում, հետագայում ոճաբանական ճշգրտումներից հետո ընդգրկվում է Ա. Ֆ. Մարքսի կողմից հրատարակված Չեխովի ստեղծագործությունների ժողովածուի մեջ։ Ստեղծագործությունների ժողովածուի համար Ա. Պ. Չեխովը պատմվածքում փոփոխում է խոսակցական լեզվով գրված մասերը գրականով։
Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվում է բուլղարերեն, լեհերեն և սերբախորվաթերեն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքը գրվել է բժշկական կրթություն ունեցող Չեխովի կյանքի տպավորությունների հիման վրա։ Միխայիլ Պավլովիչ Չեխովը պատմվածքի սյուժեի ի հայտ գալը կապում է 1884 թվականի ամռանը Չեխովի Վոսկրեսենսկ քաղաքում բնակվելու և Չիկինսկի տեղական հիվանդանոցում բժիշկ աշխատելու հետ։ Գրող Պյոտր Սերգեենկոն սյուժեի ծագումը կապում է Անտոն և Ալեքսանդր եղբայրների թատերական իմպրովիզացիայի հետ[1]։
Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում տեղական հիվանդանոցում։ Մի անգամ հիվանդանոցի բժիշկը մեկնում է ամուսնանալու և հիվանդներին սկսում է ընդունել բուժակ Կուրյատինը։ Այդ օրերին հիվանդանոց է գալիս եկեղեցական դպիր Վոնմիգլասովը, որի ատամը ցավում էր։ Զննելով ատամը՝ Լուրյատինը որոշում է հեռացնել այն։ Դպիրի աղաղակի ներքո նա երկար ժամանակ բերանից ցանկանում էր հանել հիվանդ ատամը, սակայն այն ջարդում է։ Այդ արարողության ընթացքում քաղաքավարի բուժակն ու դպիրը վերջնականապես իրար հայհոյում են։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чехов А. П. Бабы // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Чеховский юбилейный сборник». М., 1910, стр. 486
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рассказ Хирургия Արխիվացված 2017-05-05 Wayback Machine, ռուսերեն տեքստ
- Рассказ Хирургия ռուսերեն և անգլերեն