Խիզախը
Խիզախը անգլ.՝ The Brave One | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա |
Թվական | 1956 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Իրվինգ Ռափեր |
Պրոդյուսեր | King Brothers Productions |
Սցենարի հեղինակ | Դալթոն Թրամբո |
Դերակատարներ | Միշել դե Կարվալյո, Էլզա Կարդենաս, Կառլոս Նավառո, Շառլեն դե Կարվալյո-Հայնեկեն և Ջոյ Լենսինգ |
Օպերատոր | Ջեք Քարդիֆ |
Երաժշտություն | Վիկտոր Յանգ |
Պատմվածքի վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կինոընկերություն | RKO Pictures |
Տևողություն | 100 րոպե |
«Խիզախը» (անգլ.՝ The Brave One), 1956 թվականի դրամա, որ նկարահանել է ռեժիսոր Իրվինգ Ռափերը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Միշել Ռեյը, Ռոդոլֆո Հոյոս կրտսերը և Էլզա Կարդենասը։ Ֆիլմը պատմում է մեքսիկացի տղայի մասին, որը փորձում է իր սիրելի Գիտանո ցլին փրկել չեմպիոն մատադորի հետ մահացու մենամարտից։
«Խիզախը» եղել է վերջին ֆիլմը, որ «Օսկար» մրցանակ է ստացել լավագույն գրական սկզբնաղբյուրի համար, նախքան մրցանակի շնորհման դադարեցումը։ Այն առաջադրվել է «Օսկարի» ևս երկու այլ անվանակարգերում՝ լավագույն մոնտաժ և լավագույն ձայնագրություն, բայց դրամարկղային կամ քննադատական հաջողություն չի ունեցել։
Սկզբում պատմվածքը վերագրվել է Ռոբերտ Ռիչին (Դալթոն Թրամբոյի կողմից օգտագործված կեղծանուն), որը եղել է հոլիվուդյան տասնյակից մեկը, բանտարկվել է, իսկ հետո ընդգրկվել սև ցուցակում 1947 թվականին Ներկայացուցիչների պալատի հակաամերիկյան գործունեության կոմիտեի առջև ցուցմունք տալը մերժելու համար։ Իրականում դա եղել է ֆիլմի պրոդյուսեր Ֆրենկ Քինգի զարմիկի անունը։ Սկզբում Ռիչը հավակնել է սցենարի հեղինակությանը, չնայած նրա հորեղբայրները հերքել են այդ պնդումը[1][2][3]։ «Օսկար» մրցանակը Թրամբոյի անունով է վերագրանցվել 1975 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնարդո անունով մեքսիկացի մի տղա հոգատարություն է ցուցաբերում ցլի նկատմամբ, որին նա փրկել է փոթորկի ժամանակ։ Սակայն կենդանու իսկական սեփականատերը մտադիր է նրան նախապատրաստել ցլամարտի համար, որտեղ ցլին անպայման պետք է սպանեն։ Կենդանու սպանությունը կանխելու համար Լեոնարդոն դիմում է կառավարության օգնությանը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միշել Ռեյ – Լեոնարդո
- Ռոդոլֆո Հոյոս կրտսեր – Ռաֆայել Ռոզիլլո
- Էլզա Կարդենաս – Մարիա
- Ջոյի Լենսինգ – Մարիոն Ռենդալ
- Կարլոս Նավարո – Դոն Ալեխանդրո
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակ[4] | Անվանակարգ | Ներկայացված | Արդյունք |
---|---|---|---|
Օսկար | Լավագույն սյուժե | Դալթոն Թրամբո | Հաղթանակ |
Լավագույն ձայն | Բադի Մայերս | Անվանակարգ | |
Լավագույն մոնտաժ | Մերիլ Գ. Ուայթ | Անվանակարգ | |
Ոսկե գլոբուս | Լավագույն ֆիլմ, որ պրոպագանդում է համաշխարհային փոխըմբռնում | Անվանակարգ |
Կոմիքսների գիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alexandra Kindell; Elizabeth S. Demers Ph.D. (2014 թ․ փետրվարի 27). Encyclopedia of Populism in America: A Historical Encyclopedia [2 volumes]. ABC-CLIO. էջեր 347–. ISBN 978-1-59884-568-6.
- ↑ Time Inc (1957 թ․ ապրիլի 15). LIFE. Time Inc. էջեր 161–. ISSN 0024-3019.
- ↑ Matthew Bernstein (1999). Controlling Hollywood: Censorship and Regulation in the Studio Era. Rutgers University Press. էջեր 215–. ISBN 978-0-8135-2707-9.
- ↑ «Awards for The Brave One» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ "Dell Four Color #773". Grand Comics Database.
- ↑ Dell Four Color #773 at the Comic Book DB
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խիզախը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Խիզախը»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
|