Սկիզբ է առնում Մեծ Խինգանի արևմտյան լանջերից։ Ստորին հոսանքում առաջացնում է երկու գետաբազուկ. ձախը թափվում է Բուիր-Նուր լիճը, աջը՝ Օրչուն-Դոլ գետը։ Ունի անձրևային սնում, վարարում է ամռանը։
Խալխին Գոլի շրջանում 1939 թվականի մայիս-սեպտեմբերին ԽՍՀՄ-ի և Մոնղոլիայի զինված ուժերը ջախջախել են այս շրջանը ներխուժած ճապոնական զորքերին, որոնք մտադիր էին զավթել ՄԺՀ-ի արևելյան մասը և հենակետ ստեղծել սովետական Հեռավոր Արևելքի վրա հարձակվելու համար[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 706)։