Jump to content

Խալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խալ (այլ կիրառումներ)
Խալ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն
ՀՄԴ-9448.1, 216.0 և 216.9
ՀՄԴ-10I78.1 և D22
 Nevus Վիքիպահեստում

Խալ, բնածին բծեր, նևուս (լատին․՝ naevus maternus), մաշկի զարգացման բնածին արատ, երբ մաշկի առանձին հատվածներ տարբերվում են գույնով կամ մակերևույթի գորտնուկանման տեսքով։ Որոշակի տեղադրություն չունի։

Անոթային (հեմանգիոմա) խալերը բնորոշվում են տարբեր մեծությամբ, անհավասար եզրերով, վարդագույն կամ կապտակարմիր գույնով, սեղմելիս գունատվում են։ Մազանոթային խալերը հարթ են, մակերեսային կամ հանգուցավոր, տեղադրված մաշկի մեջ։ Խոռոչավոր (կավերնոզ) կամ թմբիկավոր խալերն ունեն սպունգանման մակերևույթ։ Գորտնուկանման խալերը լինում են միայնակ կամ բազմաթիվ թմբիկներով, բազմաձև են, գորշ կամ մուգ գույնի, անհավասար եղջերացող մակերևույթով։ Գունակային (պիգմենտային) խալերը բաց դարչնագույնից սև են, քորոցի գլխիկի մեծությամբ, իսկ երբեմն ավելի մեծ։ Պիգմենտային խալերի ինքնաբուժումը խիստ վտանգավոր է, հաճախակի վնասումներից դրանք կարող են կազմափոխվել մելաևոմայի, որից խալի չափերը մեծանում են, դառնում ավելի պինդ, գունափոխվում են, շրջակայքում առաջանում թարմ պիգմենտային բծեր. մոտակա ավշահանգույցները նույնպես մեծանում են։

Բուժումը. էլեկտրակոագուլյացիա, կրիոթերապիա, վիրահատություն և ճառագայթաբուժում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 703
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խալ» հոդվածին։